Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Թուրքիայում կարող են հետաձգել ընտրությունները

Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են մայիսի 14-ից հետաձգել մինչև հունիսի 18-ը՝ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով, ուրբաթ օրը հաղորդել Է Duvar թերթը՝ վկայակոչելով թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունը։ Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

Լրագրողը հարցրել է Աքշեներին՝ արդյոք երկրաշարժը կազդի ընտրությունների ամսաթվի վրա, և արդյոք ընտրությունները կհետաձգվեն արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Չեմ կարծում, թե ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին, բայց մտածում եմ, որ դրանք կտեղափոխվեն հունիսի 18», – պատասխանել է Աքշեները։ Թերթը նաև կարծում Է, որ երկրի խորհրդարանը կարող է որոշում կայացնել ընտրությունները մեկ տարով հետաձգելու վերաբերյալ, սակայն Աքշեները խորհրդարանից նման որոշում չի սպասում:

«Մենք՝ քաղաքական գործիչներս, պետք է մեր լուման ներդնենք, որպեսզի ընտրությունները կայանան», – հրատարակությունը մեջբերում է քաղաքական գործչի խոսքը։ Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ Թուրքիայում և Սիրիայում ավերելով հազարավոր շինություններ և ավելի քան 21 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ պաշտոնյաների, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացնել համընդհանուր ընտրություններ՝ չնայած երկրաշարժին:

Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ համընդհանուր ընտրությունները (միաժամանակ նախագահականն ու խորհրդարանականը) երկրում նշանակված են մայիսի 14-ին: Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի մայիսի 14-ն ընդունել որպես Թուրքիայում համընդհանուր ընտրությունների օր, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները։

Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու համար։ Առաջիկա ընտրություններում Էրդողանը լինելու է «Հանրապետության միության» թեկնածուն: Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածուի անունը չի հայտարարել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում