Friday, 24 07 2026
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը

Դավութողլու. «Այո՛, ինչ-որ բան տեղի է ունեցել. մենք չենք հերքում» (ամբողջական տեքստ)

«Եթե նախկինում 20-րդ դարասկզբի իրադարձությունները հերքվել են, ապա այժմ չենք հերքում, ինչ-որ բան եղել է Թուրքիայում հայերի հետ»: Այս մասին Վաշինգտոնում նոյեմբերի 29-ին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է VOANews.com-ը:
Այժմ, նշել է Դավութօղլուն, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման տեսանկյունից ևս մեկ քայլ առաջ է գնացել` արձանագրություններ ստորագրելով: «Ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէր խոսվում հայկական հարցի մասին, այժմ մեր հասարակությունն ազատորեն քննարկում է այն»:
Դավութօղլուի խոսքերով, թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացել: Թուրքիայի արտգործնախարարը ցեղասպանության պատճառը տեսնում է Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացմամբ: Իրադարձություններից ընդամենը մեկ տարի առաջ, այսինքն` 1914-ին, Դավութօղլուի խոսքերով, Թուրքիայում հայ նախարարներ կային, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում Թուրքիան ներկայացվում էր ազգությամբ հայ դեսպանների կողմից, իսկ օսմանյան աղբյուրներում հայերը հիշատակվում էին որպես «ամենահավատարիմ հպատակներ»: «1915-ը կարևոր տարեթիվ է հայերի համար», նշել է Դավութօղլուն, «սակայն պետք է հիշել», – նշել է, «որ այդ նույն տարվա ընթացքում շուրջ 250 000 թուրք է զոհվել ռազմաճակատներից միայն մեկում, որոնց թվում էր նաև պապս»: Դավութօղլուն ասել է, թե չի ուզում արդարացնել որևէ սխալ: «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Պետք է հիշել, որ խոսում ենք պատմական մի ժամանակաշրջանի մասին, որի ընթացքում քաղաքական կարգ ու կանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում»:
«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության այն հարցին, թե արդյոք Թուրքիայում հաջորդ տարի սպասվող ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թե այլ պատճառներ կան հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում չվավերացնելու համար, Ա.Դավութօղլուն պատասխանել է, թե «ցավոք սրտի, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որով բացառեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչը կարևոր էր Թուրքիայի համար»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իր երկրի տեսանկյունից հայ-թուրքական արձանագրությունների նպատակներն են. բարելավել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև, հասնել հարաբերությունների նորմալացման հայ և թուրք ժողովուրդների միջև ամբողջ աշխարհում, կայունություն հաստատել կովկասյան տարածաշրջանում:
Վերջին ուղղությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ա.Դավութօղլուն կրկին հայտարարեց, թե համաձայնագրերի շուրջ փոփոխություն չի լինի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հարցում: «Այսինքն, եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն առանց հայ-ադրբեջանական համաձայնության, ապա իրավիճակի սրման պարագայում Թուրքիան կրկին փակելու է սահմանը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Թուրքիայի ԱԳ նախարարի մեկնաբանությունները տեղադրված են հետևյալ հասցեով`
http://www.youtube.com/watch?v=ifJQiPZD2eU&feature=player_embedded#!

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում