«Տալաս» թայֆունի զոհ են դարձել 27 ճապոնացի, ևս 54-ը համարվում են անհայտ կորած: Ճապոնացի փրկարարները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ իրենց չի հաջողվում կապ հաստատել մի շարք լեռնային բնակավայրերի հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ըստ իշխանությունների` աշխարհից կտրված են մնում մոտ 3,600 մարդ: Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են Ճապոնիայի բանակի զինվորները: «Տալասն» այս տարվա թվով 12-րդ տրոպիկական փոթորիկն է, որը զգալի վանսներ է հասցրել Ճապոնիայի Սիկոկու կղզուն և Հոնսյուի մի մասին: