Մինչև այս պահը Սիրիայում 1550 վիրավոր կա, մոտ 800 հաստատված մահ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց սիրիահայ գրող, հասարակական գործիչ Հակոբ Նալբանդը:
Գրողի փոխանցմամբ`Սիրիայում վառելիքի ու տեխնիկայի պակաս կա. «Ամաչում եմ, որ աղետի ժամանակ քաղաքական նպատակներով Սիրիան բլոկադայի մեջ է»: Իր խոսքում սիրիահայ գրողը նաև դիմեց Երևանի քաղաքապետին. «Երկրաշարժից ոչ ոք ապահովագրված չէ: Հայաստանը ևս սեյսմիկ գոտու վրա է, հորդորում եմ Երևանի քաղաքապետին լուրջ պայքար մղել ապօրինի շինությունների դեմ»:










































