Sunday, 28 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը

Հայաստանը «դրսից տղա» չի բերում ռեգիոն

Լայնորեն գեներացվում է միտքը, թե համաձայնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, Երևանը ռեգիոն է բերում Իրանի և Ռուսաստանի թշնամիներին, ինչը կառաջացնի Մոսկվայի ու Թեհրանի արդարացի զայյրույթը և հակազդեցությունը: Ինչ մոտիվներով է շրջանառվում այդ միտքը, միարժեք ասել թերևս դժվար է, որովհետև կան իհարկե թե մանիպուլյատիվ նկատառումներ, թե անկեղծ մտահոգություններ: Բոլոր դեպքերում, իրավիճակի այդ գնահատականը ոչ միայն թյուր է, զգալիորեն կտրված իրականությունից, այլ նաև վտանգավոր է հենց Հայաստանի համար: Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը դիտարկել է անվտանգության մեծ մարտահրավերների համատեքստում որպես ադրբեջանական ագրեսիայի ռիսկերը զսպելու մի հնարավորություն: Այն կաշխատի արդյունավետ, թե ոչ, ինչպիսին կլինի արդյունավետությունը, սա իհարկե միարժեք պատասխան չունեցող հարց է, քանի որ կախված է մի շարք արտաքին գործոնների դասավորությունից:

Սակայն, Երևանը փորձում է մեկով ավելացնել այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանի շուրջ անվտանգության իրավիճակը պահել կառավարելի, կամ ավելացնել կառավարելիության աստիճանը, հետևաբար բարձրացնել կայունության հավանականությունը: Իսկ դա կարևոր է Հայաստանի ներքին կարողությունները բարձրացնելու, դրա շնորհիվ նաև դիվանագիտական հնարովորությունները մեծացնելու և այդ կերպ նաև Արցախի անվտանգության և իրավունքների հարցը պաշտպանելու կարողությունը: Երևանը ռեգիոն չի բերում որևէ մեկին, որովհետև նրանք, ովքեր ունեն ռեգիոնում մեծ հետաքրքրություններ, այսպես, թե այնպես արդեն իսկ այստեղ են, օրինակ այդ թվում և Իրանի ու Ռուսաստանի համար կարևոր խաղացող դիտվող Ադրբեջանի միջոցով:

Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը որևէ կերպ ավելին չէ, քան Ադրբեջանում ԵՄ էներգետիկ ներգրավվածությունը, միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը, որոնք, ի դեպ, անուղղակիորեն լինելու են նաև ռուսական էներգակիրների ներգրավումով, ինչի մասին գիտեն թե ԵՄ-ն, թե Ռուսաստանը: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը զուգահեռ ոչ միայն որևէ կերպ չի նվազեցնում ռեգիոնում ՌԴ և Իրանի ներկայացվածոությունը, այլ ավելին՝ շարունակում է եվրասիական ինտեգրացիոն նախագծերում աշխատանքը, նաև խոսում իր անվտանգության հարցերում Իրանի կարևոր դերակատարության մասին, այդ կերպ թերևս ակնարկելով Իրանի ռեգիոնալ դերի առնչութամբ մտահոգություն արտահայտող արևմտյան խաղացողներին, որ Հայաստանի համար այդ դերը կարևոր է:

ՀԱՊԿ զորավարժության և մոնիտորինգի հանգամանքը մերժելու օրինակը առերևույթ կարող է վկայել հակառակի մասին, սակայն, գործնականում ՀԱՊԿ-ը ինքն է հրաժարվում իր անդամ Հայաստանի անվտանգության հարցում լիարժեք դերակատարումից, ինչը անշուշտ պայմանավորված է Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությամբ: Այդ պայմաններում, չնայած հայտարարություններին, թերևս ՀԱՊԿ անդամ բոլոր անդամների համար էլ որոշակիորեն նախընտրելի է դառնում այն, որ Երևանն էլ մերժում է մասնակի դերակատարության մեխանիզմը, որը չի ունենալու որևէ էֆեկտիվություն: Եթե դա էֆեկտիվություն ունենար, ապա կունենար զուտ միայն ռուսական ներկայության պայմաններում, ինչի ոչ էֆեկտիվությունը դրսևորվել է բազմիցս:

Պատճառներն էլ թերևս հայտնի են: Եվ ավելին, ԵՄ դիտորդների տեղակայումը պատասխանատվություն է դնում ԵՄ վրա՝ իրավիճակի կայունության համար, ինչի շահառու են ոչ միայն Հայաստանը, այլևս նույն Ռուսաստանն ու Իրանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում