Monday, 15 06 2026
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Քաղաքական հումորը շատ լուրջ ռեսուրս է. Գարիկ (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» հյուրն է Vitamin ակումբի անդամ Գարիկ Պապոյանը


– Հումորային սցենարները  գրելիս ձեզ անկաշկանդ զգո՞ւմ եք, թե՞ ոչ: Զգո՞ւմ եք արդյոք սահմանափակումներ:


– Սահմանափակումները շատ-շատ են, բացի այդ, դրանք տարեցտար փոխվում են, կան խստություններ: Արդեն մարդիկ կան, ում մասին չենք կարող գրել, ոլորտներ կան, որոնց չի կարելի անդրադառնալ: Հետո, երբ այդ մարդիկ «չեն լինում», կարելի է, բայց սահմանափակումները միշտ առկա են: Մենք ազատ չենք: Հայաստանը երևի այն եզակի երկրներից է, որտեղ հումորը շրջանակի մեջ է դրված: Իհարկե, դեռ չենք հասել այն բանին, որ հումորը վտանգված լինի, բայց ինչ-որ մի բան հաստատ կլինի այն բանի դեմ, եթե դու չանես այն, ինչ պետք է անես:


– «Վիտամին»-ում անդրադառնում եք հասարակությանը հուզող շատ խնդիրների, սակայն հպանցիկ: Ինչո՞ւ է այդպես:


– Ամեն դեպքում, չենք ուզում մոռանալ, որ հաղորդումը հումորային ու ժամանցային է: Այն պետք է մարդուն ժպիտ պարգևի: Երբ ուզում ենք հաղորդման ընթացքում թեթև անդրադարձ կատարել որոշ խնդիրների, դա անում ենք զուտ մեր ցանկության ու ձգտումների հաշվին, որովհետև մենք էլ ենք ապրում այդ նույն սոցիումի մեջ, մենք էլ ենք առնչվում այդ խնդիրներին ու եթե մի տեղ ունենք այդ մասին խոսելու, ուզում ենք այդ փոքր շանսն օգտագործել ու դրա մասին բարձրաձայնել: Մենք քաղաքականացված չենք, այդ դաշտին չենք պատկանում, բայց ապրում ենք մի երկրում, որտեղ շատ մարդիկ շատ բան են ուզում ասել, բայց հնարավորություն չունեն այն ասել: Իսկ մեր հնարավորությունն այսօր հումորային դաշտում է, ու փորձում ենք այն տեղավորել հումորային դաշտում՝ հումորի շրջանակի մեջ ու բարձրաձայնել այդ մարդկանց ասելիքը: Պարզապես դրանից ավելի չի լինի ասել բեմից: 


– Թեթևությունը, որով ներկայացնում եք այդ հարցերը, ըստ Ձեզ, չի՞ ազդում հարցերի սրության վրա:


Գիտեք, երբ այդ հարցերի մասին ոչ ոք չի խոսում, այդ հարցերին մի փոքր անդրադառնալն էլ վկայում է այն բանի մասին, որ մենք հիշում ենք այդ խնդիրների մասին: Այնպես չէ, որ մենք չեն նկատում այդ խնդիրները: Օրինակ՝ այսօր շատերին հուզում է՝ ինչո՞ւ է ամեն ինչ թանկանում: Այս երկիրն իրենից տնտեսական աբսուրդ է ներկայացնում:  Չարենցը դուրս եկավ ու արեց թանկացումների մասին ինչ-որ բան: Ծիծաղում էին մարդիկ ու ծափահարում այն հումորներին, որոնք ծիծաղելի չեն, բայց ճշմարտությունն են պարունակում իրենց մեջ: Բնական է, որ մենք այդ հարցը չլուծեցինք, բայց ցույց տվեցինք մարդկանց, որ մենք էլ ենք դա նկատում, կոպիտ ասած, որ մենք էլ ենք դրա զոհը:   


– Արտագաղթը հիմա հասարակությանը հուզող ամենալուրջ խնդիրներից է: 


Այսօր, բացի Երևանից, աչքաթող են արել բոլոր շրջաններն ու գյուղերը: Ինչ կա՝ բերում ու բառի բուն իմաստով խցկում են Երևանի մեջ: Երևանը դարձել է ուրբանիզացման զոհ, որովհետև ամեն ինչի համար բոլորը գալիս են Երևան, տեղ չկա ո՛չ քայլելու, ո՛չ վարելու, ո՛չ կանգնելու: Իսկ մյուս քաղաքներում դատարկություն է`մեծահասակներն են մնացել, որովհետև երիտասարդությունը փախչում է: Մյուս քաղաքներն էլ լոկալացվում, փակվում են իրենց մեջ ու շովինիզմ էլ ես զգում բոլոր քաղաքներում, մարդիկ զգում են, որ իրենց ոչ ոք բանի տեղ չի դնում: Գալիս են Երևան ու տեսնում, որ անհնար է ապրել, եթե քեզնից առաջ մեկը մի բան չի դրել տակդ կամ չի տվել: Վերջ՝ կորած են այդ երեխաները: Կովերը ծախեցին, տվեցին ինստիտուտին, վերջացավ, կովերն էլ վերջացան, ինստիտուտն էլ: Տան վարձ էլ չեն կարողանում տալ, չեն ուզում հետ գնալ գյուղ, որովհետև ամաչում են, որովհետև դա չի եղել իրենց խոստումը ծնողներին: Ի՞նչ պետք է անեն այդ երեխաները: Գնում են ուրիշ երկրում բենզալցակայանում բենզին են վաճառում: Նրանք այստեղ հո վատ բան չէի՞ն անում: Կրթություն էին ստանում, որ այս երկիրն իրենց աշխատանք տար:


Հայաստանում քաղաքականությունը առկա է գրեթե բոլոր ոլորտներում: «Վիտամին»-ում այն տեղ ունի՞:


– «Վիտամին»-ում քաղաքականությունը այն միակ ոլորտն է, որը բացակայում է: Մենք չենք անդրադառնում քաղաքական գործիչներին: Այդ դաշտը մեզ համար անհասկանալի է, չենք ուզում մտնել այդ դաշտ: Մեր ցանկությունն է ինչ-որ մի բան անել այդ դաշտում, որովհետև այդ դաշտը Հայաստանում անբնական վիճակում է, ու քաղաքականությանը վերաբերող բնական հումորներ անել չի էլ ստացվի: Մի քիչ առողջ չէ վերաբերմունքը հումորի նկատմամբ: Ժողովուրդը պատրաստ է այդպիսի հումորների, բայց քաղաքական գործիչները, այսօրվա դրությամբ, պատրաստ չեն լսել իրենց վերաբերող հումորներ: Չկա այնպիսի երկիր, որ քաղաքական հումոր չունենա: Քաղաքական հումորը շատ լուրջ ռեսուրս է հումորի համար: Այնքան հումոր կա քաղաքական դաշտի հետ կապված, դա այնքան մեծ ազատություն է տալիս, բայց այդ դաշտը փակ է հումորիստների առաջ:


– Քաղաքական խայտաբղետությունը ինչի՞ է հանգեցնում «Վիտամին»-ում: 


Այն, ինչ դուք տեսնում եք, այդ անհամաձայնությունների արդյունքն է: Այն, ինչ մեկը ասել է՝ լավն է, երեքն ասել են՝ վատն է, դուք դա չեք տեսնի եթերում: Մենք բոլորի կարծիքը լսում ենք: Մենք չենք քվեարկում, այլ վստահում ենք միմյանց: Ամեն ինչ հիմնված է մարդկանց փորձի վրա:


– Ըստ Ձեզ՝ հասարակությանը ի՞նչ խնդիրներ են հուզում ներկայում:


– Ամենաշատ հուզող հարցն ինձ համար թանկացումներն են, երկրորդը` այն, որի իմ տարիքի երիտասարդները, իմ ընկերները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, շանս չունեն աշխատանք գտնելու: Ոչ թե չեն գտել կամ չեն հավանում, այլ այն գներով, որով պետք է ապրես այս երկրում, դրան համապատասխան աշխատավարձ չես ստանում: Երիտասարդությունը չունի զբաղմունքի, աշխատանքի տեղ ու շանս` սկսել զրոյից: Այս երկրում դու իրավունք չունես, չես կարող զրոյից սկսել:


Մեզանում ուսանողն ուսման շատ թանկ վարձ է տալիս: Բայց ինչի՞ համար վճարել մի ուսման համար, որը քեզ հետո աշխատանքով չի ապահովելու: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Ինչի՞ չենք ուզում քայլ առ քայլ հետ գնալ այդ սխալ կետին ու փորձել այն ուղղել:


– Ըստ Ձեզ` պետությունն ի՞նչ պետք է անի:


– Այն երկրում, որտեղ քիչ աշխատավարձ ստանան բժիշկները, մանկավարժները, դասախոսները, այդ երկրի սերունդը կլինի դեբիլ և հիվանդ, որովհետև դասախոսները լավ չեն պարապելու, որովհետև նրանք աշխատավարձ չեն ստանալու դրա դիմաց: Նրանք էլ պետք է իրենց հացի խնդիրը լուծեն կողմնակի եկամուտներով կամ կաշառքով: Ստացվում է, որ կունենանք անկիրթ ու հիվանդ հասարակություն: Այս հարցերի լուծումներն արդեն վաղուց դուրս են եկել մարդկային փակագծերի շրջանակից: Խնդիր ունենք երկիրը չինովնիկների զսպվածության հաշվին ոտքի կանգնեցնել: Բացի այդ` այսօր ոչ ոք ենթարկվելու ձգտում չունի: Դա ինչ նեգատիվիզմի դրսևորում է, չեմ հասկանում: Դա ավելի է դժվարացնում այն մարդկանց գործը, ովքեր ուզում են մի լավ բան անել օրենքի օգնությամբ: Շատ աշխատող մարդիկ կան այսօր: Որովհետև շատ փոփոխություններ կատարվում են: Խնդիրներն այնքան են խորացել, որ շատ տարիներ են պետք այս ամեն ինչը հետ բերելու համար: Բայց մենք միակ երկիրը չենք, որտեղ անարխիա է եղել, և որտեղ ինչ-որ սանկցիաներ մտցնելու դեպքում ինչ-որ բաներ են փոխվել: Քաղաքական գործիչը նախ պետք է մտածի իր ժողովրդի մասին, թող մտածի նրան կշտացնելու, ապա նոր կշտանալու մասին: Մի քիչ էլ թող դիմացինների մասին մտածեն: Թող իրար հետ չմրցեն հարստություններով, այլ մրցեն արած լավություններով կամ բացած աշխատատեղերով: Կշտանալուն էլ չափ կա: Ուռած փորը միայն Հայաստանում է նորաձև, իսկ այլ երկրներում նա համարվում է իր մասին չմտածող անձնավորություն: Թող մի քիչ հետ կանգնեն իրենց չտեսությունից: Պետք չէ, որ քաղաքում մեքենաների տեղ չլինի, ու դրանք պատկանեն  մի քանի մարդու: Որքան մեքենա ուզում ես ունեցիր, բայց մեկն ես կարողանալու վարել: Այնպես չէ, որ տասն էլ միաժամանակ կարողանաս վարել:


Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր փորձում են բան փոխել այդ դաշտում: Որքան էլ կապ չունեմ այդ դաշտի հետ, ֆավորիտներ ունեմ քաղաքական դաշտում: Ինձ համար վերջերս աչքի ընկնող քաղաքական գործիչներ կան, որոնց աշխատանքի արդյունքում փոփոխություն եմ տեսնում: Ամեն մարդ որ իր գործը լավ անի, այսպես չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում