«Ողջ Մնալու Արվեստը» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովը Պաշտպանության նախարարի անակնկալ այցերը շատ կարևոր է համարում:
Վարտանովը, սակայն չի կարծում, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի բանակից․ «Հասարակության տեղեկացվածությունը բանակից հանգեցրել է նրան, որ զրահաբաճկոնի փոխարեն տռուսիկ-մայկա են առնում: Պետք է հասկանալ բանակում ինչ է կատարվում»: Վարտանովը նշում է, որ ռազմական գերատեսչությունները հիմնականում կազմված են այն մարդկանցից, որոնք հետադեմ են: Անդրադառնալով նժդեհականությանը, Վարտանովը նկատեց․«Նժդեհականությունը կարող էր դառնալ գաղափարախոսություն, որի վրա էլ կառուցվեր մեր զինված ուժերը: Եթե արևմտամետը քննադատում է Նժդեհին, ուրեմն ռուսական գործակալ է: Նժդեհը մեզ ճանապարհ է ցույց տվել, ինձ համար նաև հերոս է Դանկոն: Նժդեհականությունը պարտադիր առարկա պետք է դառնա»: