Սիրիայի կենտրոնական Համա քաղաքի մոտ անհայտ զինյալներ հարձակվել են ավտոբուսի վրա, ինչի արդյունքում սպանվել է 9 մարդ, այդ թվում 6 զինվորական: Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը վիրավորվել է առնվազն 17 մարդ. ահաբեկիչներից 3-ը սպանվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես նշել էինք նախկինում, Սիրիայում տեղի ունեցող զանգվածային ելույթներին ի պատասխան կառավարական զորքերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները, ըստ Սիրիայի ղեկավարության, ուղղված են արտերկրից Սիրիա ներթափանցած ահաբեկիչներին ոչնչացնելուն և քաղաքացիների բողոքը ճնշելու նպատակ չեն հետապնդում: