Monday, 20 03 2023
«Հայկական կողմը պետք է դադարեցնի ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության չարաշահումը». Ադրբեջանի ԱԳՆ
Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին. Լավրով
17:08
Ֆինլանդիայի երկաթուղայինները համազգային գործադուլ են հայտարարել
«Ընդգծել ենք բանակցային գործընթացի վերականգնման կարևորությունը». Լավրով
Պեսկովն անդրադարձել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկություններին
Արագացնելու ենք ռուսական դպրոցների բացումը Հայաստանում. Լավրով
16:40
Չինաստանը և Ռուսաստանը վստահելի գործընկերներ են. Սի Ծինփին
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել

Թյուրքալեզու պետությունների կազմակերպության դիտորդ Հունգարիան չի խոչընդոտել ԵՄ դիտորդներին

Ադրբեջանը Եվրոպային կարող է էներգիա մատակարարել մեկ դար, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Օրբանն էլ հիշեցրել է, որ Ադրբեջանը Եվրոպայի հետ պայմանավորվել է կրկնապատկել մատակարարվող գազի ծավալը մինչև 2027 թվական: Հունգարիան Եվրամիության այն պետությունն է, որն առավել ընդգծված է Ռուսաստանի հետ հարաբերության պահպանման հարցում: Հունգարիան մերժել է ՌԴ հանդեպ պատժամիջոցների մի շարք տեսակներ, հիմնականում էներգակիրներին առնչվող:

Միաժամանակ, Հունգարիան Եվրամիության անդամ է, որը նաև դիտորդ է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում: Այդպիսով, մեկ օրինակով բավականին ակնառու է, թե որքան բազմաշերտ ու հարաբերական է Եվրամիություն կոչված միավորը քաղաքականության առումով: Իսկ այդպիսի օրինակները բազում են:

Մեկ այլ օրինակ է Իտալիան, որը երկու շաբաթ առաջ ռազմական գործակցության պայմանագիր է ստորագրել Բաքվի հետ, ու նաև ակնկալում է Անկարայի հետ սերտ գործակցությամբ դառնալ Եվրամիության հիմնական գազամուղների «մուտք» բուն Եվրամիության տարածք: Այս օրինակները բավարար են հասկանալու համար, որ, երբ խոսում ենք Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին, մեղմ ասած տեղին չէ, պատեհ չէ և թերևս նաև քաղաքականապես ադեկվատ ու ողջախոհ էլ չէ այդ առաքելության թե որոշման, թե հեռանկարի միարժեք գնահատում:

Օրինակ, Ադրբեջանի հետ սերտ հարաբերության մեջ գտնվող, Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ Հունգարիան, որ արգելափակել է ՌԴ հանդեպ որոշ քայլեր, այդ թվում էներգակիրների առնչությամբ, որ չի թաքցնում Բրյուսելի հետ իր անհամաձայնությունները այս կամ այն հարցում, որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը: Սա առաջացնու՞մ է բավականին խորը մտորելու տեղիք՝ մինչ միարժեք գնահատականները: Իհարկե առաջացնում է: Սա նշանակու՞մ է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը մերժելի է: Իհարկե ոչ:

Պարզապես, դիցուկ Հունգարիայի օրինակը ընդամենը մեզ պարտադրում է կայացված որոշմանը նայել ոչ թե միարժեք, այլ բազմակողմ, որպեսզի մենք կարողանանք առավ ճգրիտ սահմանել կամ վեր հանել, արձանագրել դիտորդական առաքելությունից բխող հնարավորությունները, ինչպես նաև հնարավոր խութերը: Որովհետև ԵՄ որևէ երկիր դեմ չի եղել, որ այդ առաքելությունը տեղակայվի սահմանին, սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք բոլորը կողմ են այդ առաքելության աշխատանքի նույն նպատակին: Տեղակայվելու հարցում բոլորը համակարծիք են, սակայն նպատակների հարցը մեղմ ասած հարաբերական է: Ահա այդ հարաբերականը առավել հստակ և առարկայորեն «սահմանելն» է Հայաստանի աշխատանքային ուղղությունը, որպեսզի հետագա քաղաքական նպատակների հարցում առաքելությունն ավելի շատ համահունչ ու ներդաշնակ լինի Հայաստանի, ոչ թե օրինակ Եվրամիության «վստահելի էներգետիկ գործընկեր» Ադրբեջանի շահերին ու կարիքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում