
Ադրբեջանը դադարեցրել է Թեհրանում դեսպանատան գործունեությունը և երկրից տարհանել է դեսպանատան աշխատակազմին:
Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը դադարեցնելու որոշումը չի տարածվում Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատանքի վրա։
Իրանը, որպես պետություն, պատասխանատու է ահաբեկչական գործողության և դրա ծանր հետևանքների համար»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է համապատասխան միջազգային մեխանիզմներ կիրառել դիվանագիտական ներկայացուցչության դեմ ահաբեկչությունը հետաքննելու համար։