Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող «Հայաստան-աշխարհ» բռնցքամարտի երեկոյի երրորդ մարտը նույնպես ավարտված է:
Ինչպես հաղորդում է «Առաջին լրատվականի» սեփական մարզական թղթակիցը, Հայաստանը ներկայացնող, գլենդեյլցի Գաբրիել Դոլմաջյանը վեց ռաունդանոց մենամարտում րոպեներ առաջ վստահ հաղթանակ է տարել Եվգենի Ֆյոդորովի նկատմամբ: Վերջինս Լատվիայից է:
Բոլոր երեք մրցավարները հաղթանակը միևնույն` 60-54 հաղվով հաղթանակը շնորհել էին մեր բռնցքամարտիկին:
Առջևում երեկոյի գլխավոր` Վիկ Դարչինյան-Էվանս Մբամբա մենամարտն է:









































