Thursday, 04 06 2026
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները

Բերեցին որդուս դիակը և 200,000 դրամ (տեսանյութ)

19-ամյա Վարդան Սևյանը չորս ամսից պետք է զորացրվեր՝ավարտելով զինվորական ծառայությունը:

Վերջին անգամ մոր`Սուսաննա Սևյանի հետ խոսել է օգոստոսի 18-ին, իսկ արդեն օգոստոսի 19-ին վրա է հասել Վարդանի մահվան լուրը.

«Վարդանը ծառայում էր մեկ տարի ինը ամիս, երեք ամիս էր մնում, որ էրեխեն գար տուն: 18-ին Վարդանս երկու անգամ իմ հետ խոսեց, պոլիգոնից զորամաս տեղափոխվելու օրը, մեկը`5:30-ին, մյուսը`20:00-ին: Կաշկանդված խոսեց ու անջատեց: Էսքան ժամանակ բանակից չէր դժգոհել, ասում էր`ոչ մի պրոբլեմ չունեմ, Արտաշատում, Ղափանում շատ լավ էր ծառայում, Գորիս չորս ամիս է տեղափոխել էին: Ինքը էնքան պինդբերան երեխա է եղել, ինձ ասում էր`մամ ջան, ծառայություն ա, ամեն ինչ էլ կլինի, հետևիցս եկող ախպեր ունեմ, ծառայում եմ ու գամ»,- արցունքներն աչքերին պատմում է Սուսաննա Սևյանը`ավելացնելով, որ Վարդանը խելոք զինվոր է եղել, մեծ ցանկությամբ է գնացել բանակ:

Հրամանատարն էլ, երբ բերել է Վարդանի դին, ասել է, որ զինվորը պարտաճանաչ և լավ է ծառայել: Սուսաննա Սևյանն ասաց, որ ոչ մեկը սպայական կազմից չեն մնացել որդու հուղարկավորությանը, միայն Վարդանի զինծառայող ընկերներից մի քանիսի ծնողներն են եկել:

Մոր խոսքերով, որդին բանակից հետո էլ ծրագրել էր գար ու ննջարանը վերանորոգեր: Վարդանի և եղբոր ննջարանը փոքրիկ խուց էր հիշեցնում, մազութից խունացած, սևացած պատերը, տան սանհանգույցի դռան փոխարեն` վարագույր, և անապահովների ճաշարանից բերված ճաշի հոտը իսկական գլխապտույտ էին առաջացնում, ու թվում էր`վիրտուալ իրականություն է:

Որդու դին բերել են ու գնացել. «Թևերը բինտով կապած էր, վիզը կտրած էր, անշնորհք ձևի կարած էր, ականջների կողքերն էլ կարած էին»: Մայրն ասաց, որ այդպես էլ մինչ օրս որևէ եզրակացություն, թղթի կտոր չկա, թե որդին ինչպես է մահացել, ով է սպանել. «Չեմ հասկանում` ինչ է կատարվել, ով է արել, մենակ այն գիտեմ, որ հրամանատարը պատմեց, որ մեկ ամիս էր` Վարդանը պրոբլեմ է ունեցել սպայի հետ»:

Ծնողներին նախնական վարկածով ասել են, թե մտել են վրան, տեսել Վարդանին ինքնասպանված, ձեռքի մեջ աղջկա նկար է ունեցել պահած. «Ես էլ քննիչին ասացի` ո՞ւր է նկարը, բերեք տեսնեմ, ինձ ի՞նչ են բերել, որդուս դիակը և 200,000 դրամ փող»,- ասաց Սուսաննա Սևյանը: Հարևանը՝ 85-ամյա Մանյա տատն էլ ավելացրեց. «19 տարեկան երիտասարդ է, էլ աշխարհքում աղջիկ չմնա՞ց, բա էդ ոնց եղավ, որ էդ էրեխան Գորիսի մեջ էդ մի ամսում ծանոթվեց, սիրեց ու տենց բան արեց»:

Հարևաններից Անիկը, որ Վարդանին ծնված օրից ճանաչում է, ասաց`մեր աչքի առաջ մեծացած, համեստ, խելոք երեխա է, ու ամենակարևորը՝ արժանապատվություն ունեցող: «Բանակը հղփացածների տեղն է, Վարդանին կարային օգտագործեին, հազար ու մի բան անեին, քյասիբ երեխա է, այսօր լկտիություն է բանակում տիրում, բանակը Վարդանի նմանների համար բանտ է»,- ասաց տիկին Անիկը, հետո հուզված ավելացրեց, որ սարսափելի է, որ հայի գնդակից է, ոչ թե թուրքի:

Մանյա տատը Վարդանի դեպքից հետո վախենում է թոռ բանակ ուղարկել. «Տարիուկես է մնացել, որ բանակ տանեն, ես կմեռնեմ, եթե իրեն բանակ ճանապարհեմ, չեմ դիմանա»:

Անցավ շատ քիչ ժամանակ,
Ինչ եկել եմ ես բանակ,
Բայց կարոտով սաստիկ,
Հիշում եմ քեզ իմ մայրիկ:
Հիշում եմ մորս մտախոհ,
Քրոջս գերազանց սովորող,
և ձանձրույթից թախծալի
գրում եմ տողներն այս կարոտալի,
բայց չգիտեմ` որտեղից
արցունքներս ակամայից,
գլորվում են իմ աչքերից:
Քանզի գիտեմ, որ շուտով,
Կտեսնվենք հինգ ժամով:

Այս տողերը Վարդանը գրել էր իր երդման արարողությունից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում