Արցախում իրավիճակը կայուն ծանր է, կյանքը տրանսֆորմացնում ենք նոր պայմաններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գանձասար մատենադրանի տնօրեն, Արցախի Հանրապետության պետական համալսարանի դասախոս Մերի Դավթյանը:
Ըստ Դավթյանի՝ Արցախում տոտալ բլոկադա է․ իրավիճակը՝ կայուն ծանր․ «Արցախում վեց ժամանոց հովհարային անջատումներ են լինում, մարդիկ վերադարձել են վառարանային ջեռուցման, առողջապահական համակարգը կաթվածահար վիճակում է․ ԿԽՄԿ-ի միջոցով օրական 4-5 հոգի տեղափոխվում են Երևան, դեղատներում դատարկություն է»:
Մերի Դավթյանի փոխանցմամբ՝ Արցախում այսօր 117 դպրոց չի գործում, երեխաները զրկված են իրենց կրթական իրավունքից: