ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների անհարգելի բացակայությունների թեմային։
Ըստ Սիմոնյանի՝ նրանց բացակայությունների թիվը գերազանցել է սահմանված նորման, բայց քանի որ նրանք վերադարձել են ԱԺ, որոշում է կայացվել այս անգամ չդիմել սահմանադրական դատարան՝ որպես «ընդառաջ քայլ»։