Monday, 06 05 2024
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»

Ինչո՞ւ է սակավ կաթնամթերքը. Երրորդ տարին է` 100 հազար կովի պակաս ունենք.  վերականգնելու համար առնվազն 5 տարի կպահանջվի

2022 թվականին կաթնամթերքի շուկայում լուրջ կրճատումներ են եղել։ Կաթի սակավություն ու թանկացում, գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձացում, լոգիստիկ ու բազմաթիվ այլ խնդիրներ կան այսօր կաթնամթերքի շուկայում։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2022 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 5 հազար տոննա թթվասեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 17%-ով: Կրճատվել են նաև մածունի, պաղպաղակի արտադրությունները:

«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երրորդ տարին է, որ ինքն ահազանգում է որ ունենք գլխաքանակի անկում. «Բնականաբար, բիզնեսի արժեքը բարձրացել է: Շուկան չճանաչելով՝ նախարարարները հայտարարություններ են անում, հիմնական դրդապատճառը եղել է երկու տարի առաջվա երաշտը, անասնակեր չկարողացանք ապահովել, և երեք տարի է կառավարությանը զգուշացնում ենք, սակայն որևէ միջոցառում կառավարությունն այդ ուղղությամբ չիրականացրեց։

Հիմա կայունացել է վիճակը, բայց սա արդյունք է երկու-երեք տարի սխալ քաղաքականության, սա ազդել է նաև գնի աճի վրա և կաթով արտադրանքի վրա։ Կաթի արտադրությունը լավ  վերահսկողության տակ պետք է վերցնել, շատ հաճախ կաթի փոշի է խառնվում, նաև թխվածքների մեջ են կաթնախառնուրդ ավելացնում։ Բնագավառը պետք է տանել բարեփոխումների: Մենք տեսանք՝ խաղողի մթերման հետ կապված ինչ վիճակ էր, հիմա էլ այգիններն են քանդում»,-հայտարարեց Բերբերյանը:

Նա նկատեց, որ իրավիճակը չեն բարեփոխում, հույսը մի քանի գործարանի վրա են դնում, ֆինանսավորում են. «Այս տարի խաղողի ինքնարժեքը 120 դրամ է եղել, բայց ստիպել են գյուղացուն 100 դրամով հանձնել, նույնը կաթի արտադրության մեջ է:

Վիճակագրկան կոմիտեի վերջին տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերին, 2021 թվականի նույն ամսվա համեմատ, կաթնամթերքը Հայաստանում միջինը 11.4%-ով թանկացել է։ Գործարաններ կան փակված»:

Հարցին, թե ինչո՞ւ է միսն այսքան թանկացել շուկայում, Բերբերյանը պատասխանեց. «Որովհետև մսի քանակ չկա, վերջին երեք տարիներին 100 000 կթու կովի պակաս ունենք: Դրա հետևանքով էլ մսամթերքը և կաթնամթերքը թանկանում են։

Փոխանակ գլխաքանակ ավելացնեն, ականջակալներ են ավելացնում կովերի ականջներին: Իհարկե, համարակալումը կարևոր է, բայց այդ ո՞ր գյուղացին է գնալու ասի՝ գիտեք ինչ կա, ես իմ կովին մորթել եմ»:

Հրաչ Բերբերյանը նաև նկատեց, որ կովերի գլխաքանակը շատ դանդաղ է վերականգնվելու, նվազագույնը 5 տարի կպահանջվի, իսկ, օրինակ, ոչխարը երեք տարում կվերականգնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում