Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը կարևորել է Արցախում և մայրաքաղաքում նախադպրոցական ցանցի ընդլայնումն ու զարգացումը, միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզների առկայությունը` դա համարելով հանրապետությունում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության կարևորագույն հիմքերից մեկը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել «Բեյզ Մետալս» ընկերությանը` մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար:
Արարողությանը մասնակցել են փոխվարչապետ Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:









































