Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ողբերգություն, որ առաջացնում է հարցեր

Հունվարի 19-ի լուսաբացը ողբերգական էր: Գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային զորամասի զորանոցում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ երեքի վիճակը ծանր է: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտնել է, որ հրդեհի պատճառը եղել է հակահրդեհային կանոնների խախտումը, կիրառվել է ավտոբենզին՝ հավանաբար վառարանը վառելու համար, ինչի հետևանքով բռնկված հրդեհը մարելը եղել է շատ դժվար: Հետևանքը ողբերգական է: Քննչական կոմիտեն հարուցել է քրգործ: Առայժմ չկան ձերբակալվածներ կամ մեղադրյալներ, բայց պաշտոնից ազատվել է բանակային Երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը: Նա այդ պաշտոնին էր նշանակվել 2021 թվականի ամռանը:

Ողբերգական միջադեպը առաջին հայացքից միանգամայն հասկանալիէ  դարձնում կորպուսի հրամանատարի պաշտոնանկությունը, միևնույն ժամանակ սակայն առաջացնում այլ հանգամանքներ էլ հասկանալու անհրաժեշտություն: Մասնավորապես, հրդեհից ընդամենը ժամեր անց այդ բարձր պաշտոնանկությունը հիմնված է իրավիճակի ռացիոնալ գնահատմա՞ն, թե՞ զգայական ռեակցիայի վրա, առավելապես տեղեկատվա-քարոզչական նկատառումներով, հասկանալով, որ ողբերգության մասին լուրը հանրային շրջանակում ընդունվելու է նաև կառավարող համակարգի հանդեպ խիստ բացասականության երանգներով: Սա կարևոր է գնահատել, հասկանալու համար, թե հետագա ռեակցիաները որքանով են լինելու համարժեք, հետևաբար որքանով է ծանր և ողբերգական դեպքը դաս լինելու համակարգային առումով իրավիճակի կառավարելիությունը բարձրացնելու և որևէ նոր ողբերգության ռիսկը եթե ոչ զրոյացնելու, ապա նվազագույնի հասցնելու համար:

Ի վերջո, ողբերգական դեպքից, որևէ կանոնի խախտումից ապահովագրված չէ ոչ ոք, ոչ մի ռազմական կամ քաղաքացիական օբյեկտ: Խնդիրն այն է, թե ամենաթողությունն ու անարդյունավետությունը որքանով է համակարգային կառավարման անարդյունավետության հետևանք: Ահա այդ իմաստով է, որ կորպուսի հրամանատարի արագ պաշտոնանկությունն առաջացնում է հարց՝ եղե՞լ է տևական դժգոհություն կորպուսում կառավարման և կազմակերպվածության, կարգուկանոնի վիճակից: Եթե այո, ապա որքան ժամանակահատված, ավելի վերադաս կկառույցներում ինչ քայլեր են ձեռնարկվել իրավիճակը փոխելու համար, եղե՞լ են զգուշացումներ, տրված ժամկետներ, թե՞ ոչ: Եթե չլիներ ողբերգությունը, Երկրորդ կորպուսի հրամանատարը շարունակելու՞ էր պաշտոնավարել, թե՞ ոչ: Որովհետև, այդքան արագ պաշտոնանկությունը ենթադրում է, որ՝ կամ կա նրա շատ հստակ մեղավորությունը կատարվածի համար, ինչն արդեն պետք է ենթադրի նաև քրեական պատասխանատվություն, կամ էլ եղել է նրա ղեկավարած կորպուսում տևական անկազմակերպ և անկարգ վիճակ, ինչը սակայն չի արժանացել ավելի վերադաս կառույցների բավարար ուշադրության կամ հետևողականության, ըստ այդմ պատասխանատվության մեխանիզմը պետք է աշխատի նաև ավելի վերևում: Որովհետև անկասկած հարցեր են առաջանում նաև, թե ինչպիսին է իրավիճակը այլ կորպուսներում կառավարման արդյունավետության, կազմակերպվածության և կարգապահության առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում