Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2022-ին երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել, հետևաբար պետք է սկսել բյուջեի պակասորդը նվազեցնել

2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում: 2022 թվականին Հայաստանի պետական պարտքն ավելացել է ավելի քան 1 մլրդ 400 մլն դոլարով և հատել 10 մլրդ դոլարի սահմանը։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը, նշեց, որ ցանկացած պարագայում պարտքի ավելացումը խնդրահարույց է, քանի որ ստեղծում է ապագայի համար կարիք, որ ապագայում տոկոսները մարվեն և հետո այդ պարտքը ապագա սերունդների խնդիրն է դառնում. «2022-ին աճած պարտքը հիմնականում պայմանավորված է դրամի փոխարժեքի փոփոխությամբ, որովհետև ներքին պարտքը, որն ավելացել է, նոմինացված է դրամով, ինչը նշանակում է, որ դոլարով կարող է շատ ավելանա: Բայց 2022-ին արտաքին պարտքը դրամով նվազել է՝ փոխարժեքով պայմանավորված»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ պետական պարտքի չափը բավականին մեծ է. «Ամեն դեպքում նման տարիներին, երբ ունենք մեծ տնտեսական աճ, պետք  է այնպես անել, որ պարտքը չաճի: Մենք այս տարի երկնիշ տնտեսական  աճ ենք գրանցել, դեռ չունենք վերջնական թվերը, բայց այս պահի դրությամբ կարելի է ենթադրել 14 տոկոսի չափով կլինի տնտեսական աճը, ինչը հուշում է, որ բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Հետևաբար, պետք է սկսել բյուջեի պակասորդը նվազեցնել։ Մյուս կողմից մենք ներքին պարտքի ավելացում ունեցանք։

Այնպես որ պետական պարտքը աճել է, բայց սա չի նշանակում, թե առհասարակ նոր ինտենսիվ պարտքեր են ավելացել 2022-ին: Ավելի ճշգրիտ քաղաքականություն կարելի էր վարել, որ բալանսավորվեր իրավիճակը»,-ընդգծեց նա:

Հրանտ Միքայելյանի խոսքով, բյուջետավորման գործընթացը բավականին նրբություններ է իր մեջ պարունակում և կարող են լինել կարիքներ, որոնց բավարարելու համար պետք է պետական ծախսերն ավելացնել. «Մենք շատ հաճախ տեսնում ենք որոշակի քայլեր, օրինակ, թոշակների, աշխատավարձերի բարձրացում, ինչն իհարկե, լավ է, բայց միաժամանակ պետք է գիտակցել, որ այդ փոփոխությունները պետք է կատարել այն չափով, որ չափով թույլ են տալիս այս պահի դրությամբ երկրի տնտեսական հնարավորությունները, իսկ մենք դա փորձում ենք միշտ գերազանցել ինչն էլ ստեղծում է ռիսկեր»,-ընդգծեց տնտեսագետը:

Ռիսկերը, ըստ նրա,  ֆինանսական կայունության տեսանկյունից են ստեղծվում. «Օրինակ, եթե պետությունն իր վրա վերցրել է աշխատավարձերի բարձրացման պարտավորություն և այդ տարի ունենանք տնտեսական ճգնաժամ, ո՞նց ենք անելու: Պետական պարտք պետք է վերցնենք և տանք, ինչը նորից խնդիր է ստեղծում, քանի որ մենք 400 միլիոն տալիս ենք ամեն տարի նախորդ տարիների պարտքերի դիմաց։ Աշխատավարձերի աճը, խոշոր հաշվով, պոպուլիստական նպատակներով են արել, թեև ռիսկը ոչ միշտ է բարձր եղել: Ես չեմ հիշում, որ մասնագետների հետ լուրջ խորհրդակցություն եղած լինի»,-ընդգծեց Միքայելյանը՝ հավելելով, որ 2022-ին մեծ պարտքի աճ չի եղել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում