
Թուրքիային և ևս յոթ երկրի զինծառայողներ, ներառյալ Ադրբեջանը, համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում։
«Kış 2023» («Ձմեռ-2023») անվանումով վարժանքներն անցկացվում են 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա՝ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի 3-րդ դաշտային բանակի կազմում (շտաբը Էրզինջանում է)։
Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 2-ը։ Դրա խնդիրն է համախմբվածության մակարդակի բարձրացումը, կրակային հնարավորությունների համաժամացումը, բազային հարցերի շուրջ ստորաբաժանումների նախապատրաստումը, զորքերի ընդհանուր զարգացումը: