Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էլման Աբդուլաևը նշանակվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար։ Այս մասին նշված է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ օրեր առաջ ստորագրած համապատասխան հրահանգում։
Նշվում է, որ մինչ այս Աբդուլաևն աշխատում էր որպես Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության առաջին քարտուղար։ Իր նոր պաշտոնում Աբդուլաևը փոխարինել է Էլհան Պոլուխովին, ով նախորդ ամիս նշանակվեց ՀԱՀ-ում Ադրբեջանի դեսպան։











































