ԵՄ-ն 27 երկրներից է բաղկացած և 27 տարբեր շահեր․ հեշտ չէ Լաչինի հարցում արագ մեկ եզրակացության հասնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ շատ եվրոպական երկրներ բարձրացնում են Լաչինի հարցը, բայց գործնական քայլեր չենք տեսնում Ըստ Կարապետյանի՝ Լաչինի հարցում Եվրոպայից բացի, Հայաստանի Հանրապետությունում ևս գործնական քայլեր չենք տեսնում, «Ուզենք, թե չուզենք Լաչինի հարցում դերակատարը ՌԴ-ն է: Չեմ կարծում՝ ԵՄ-ն Լաչինի հարցում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների գնա»: