Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի խորհուրդը ընտրում է նոր ռեկտոր: Խորհրդի նիստին ներկա է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նաև խորհրդի անդամ է:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի խորհրդի նիստի օրակարգում ռեկտորի ընտրություններն են`ըտրության կազմակերպում, արդյունքների ամփոփում և որոշման կայացում:
Նիստը բացված համարեց խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ով ներկայացրեց ընտրության ընթացակարգը, որի բոլոր դրույթներին բոլոր անդամները կողմ քվեարկեցին: ՀՊՃՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արա Սերգեյի Ավետիսյանի կենսագրական տվյալները հայտնեց խորհրդի քարտուղար Ռուբեն Աղգաշյանը:
Տեղեկացնենք, որ հուլիս ամսին Արա Ավետիսյանը նշանակվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Այժմ ձևավորված առանձին խորհուրդների ղեկավարները իրականացնում են ընտրությունները, որից հետո պետք է ներկայացնեն ընտրությունների արդյունքները:









































