
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022թ.-ի նոյեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 707 հազ. 820 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.4%-ով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը 2022թ.-ի նոյեմբերին կազմել է 247 հազ. 989 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 22.6%-ով, որը պայմանավորված է հիմնականում ոչ պետական հատվածում աշխատավարձերի չափի 28.6% ավելացմամբ։