Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ չի ճանաչում 2011 թվականի օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը նշել է, որ Ադրբեջանը լիովին աջակցում է ժնևյան քննարկումները և վստահ է հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացի կառուցողական շարունակության անհրաժեշտությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Աբխազիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Անկվաբը՝ առաջին փուլում հավաքելով քվեների 54.9 տոկոսը։ Աբխազիայի նախագահական ընտրություններն անօրինական են որակել ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրախորհրդարանը, ՆԱՏՕ-ն։









































