Չիլիի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ երեկոյան Խուան Ֆերնանդես կղզիների մերձակայքում կործանվել է ռազմական օդանավ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները` կործանման հետևանքով զոհվել է 21 մարդ, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր գտնվել են օդանավում:
Հայտնի է, որ ինքնաթիռի բեկորներն արդեն հայտնաբերվել են ծովում` կղզիներից մեկի հարևանությամբ: Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ ինքնաթիռում եղել են նաև 5 լրագրողներ: