Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ՝ ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են կառույցի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

«Տարին գերատեսչության համար սկսվել է փոփոխություններով՝ Ներքին գործերի նախարարության կազմավորման մեկնարկով, նշանակվել են ՆԳ նախարար, նախարարի տեղակալներ և գործընթացն առաջ է գնում՝ ըստ օրենսդրական փաթեթի», – ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, ասել է նախարարը:

Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ԱԻ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Դավիթ Համբարյանին Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարը վստահություն է հայտնել, որ Դ. Համբարյանի փորձը կնպաստի ՆԳՆ-ի ձևավորմանը և կայացմանը:

Բացի այդ, Արմեն Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Գասպարյանին անձնվիրաբար ծառայության և արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունում գրանցվել են մի շարք ձեռքբերումներ: «Տարբեր մարտահրավերներով պայմանավորված փրկարար ծառայության բարեփոխումներն, իհարկե, ավարտին դեռ չեն հասցվել, սակայն այն ինչ այսօր կա նաև Արմեն Գասպարյանի աշխատանքի շնորհիվ է: Նա պատշաճ իրականացրել է իր առջև դրված բոլոր խնդիրները»,- ընդգծել է Ա. Փամբուխչյանը:

Նախարար Փամբուխչյանը նշել է, որ բոլոր ծրագրերի իրականացումը նախարարությունում հնարավոր է եղել բոլոր ստորաբաժանումների համակարգված, գրագետ աշխատանքի շնորհիվ և մինչև ԱԻ նախարարության գործունեության ավարտը ընթացիկ աշխատանքները շարունակվելու են նույն ինտենսիվությամբ իրականացվել։

Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ հավատարիմ է մնում քաղաքական թիմի սկզբունքներին և կանի հնարավոր ամեն բան համակարգի կայացմանը նպաստելու համար: «Որպես քաղաքական թիմի մաս պարտավորություն ունեմ իմ լուման ներդնել բոլոր ինստիտուտների զարգացման գործում, այդ թվում՝ նոր ձևավորվող»,- հավելել է ԱԻ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում