Լաչինի միջանցքի հարցում կարեւոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն ու ռուս խաղաղապահների գործունեությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Սա նաեւ մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ. առաջինը՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը՝ ապրել սեփական տանը, եւ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Այն միջազգային արձագանքը, որը կա, պետք է փորձենք կապիտալիզացնել հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ շատ կարեւոր է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը։ Ըստ վարչապետի՝ այդ հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող.








































