Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանին ազատելուն, տելեգրամի իր էջում գրել է.
«Արցախի ղեկավարությունում սկսել են լուրջ փոփոխություններ։ Հրաժարական տվեց Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նոր ժամանակները պահանջում են իշխանության համախմբում։ Եւ կառավարությանը զուգահեռ անվտանգության խորհրդի ձևաչափը դադարել է իրեն արդարացնել։
Դրանով հանդերձ, բոլորը իհարկե մեծ հարգանով են վերաբերվում Վիտալի Միքայելովիչի վաստակին»։