Արցախում իրավիճակը բարդ է, պարենի որոշ ապրանքներ սպառվում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Աղաբեկյանի խոսքով` երկխոսությունը կողմերի միջև քանի գնում անհնար է դառնում. «Խաղացողների գործոնը Լաչինի հարցում շատ չի երևում: Արցախը կոմպրոմիսային առաջարկներ է արել: Արցախը եթե գնա զիջումների, Բաքուն դրանով չի սահմանափակվի և կտոր-կտոր կուլ կտան մեր ինքնուրույնությունը: Մենք դիմադրելու ենք, որ չկորցնենք մեր ինքնուրույնությունը»: