Saturday, 27 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մակեևկայում 63 զոհի մասին, Դրուժովկա քաղաքին հարվածը հայտնվել է ֆրանսիական հեռուստաալիքի եթերում

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 63 զինծառայող: Այս մասին հունվարի 2-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից 6 ռեակտիվ արկ են արձակել Մակեևկայի ուղղությամբ, որոնցից 2-ը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

Մակեևկային հարվածը հասցվել է ամանորյա գիշերը: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է մինչև 10 միավոր տեխնիկա, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ չի հաղորդել: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հաղորդել էր, որ զոհվել է 400 ռուսաստանցի զինծառայող, ևս 300-ը վիրավորվել է:

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները ռուսական ԶԼՄ-ներին հայտնել են, որ հարվածի պատճառ է դարձել «զինծառայողների կողմից բջջային կապի ակտիվ օգտագործումը»:

Իսկ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 80 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը: Կրակի տակ են հայտնվել 7 բնակավայրեր: Վնասվել է 15 տուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի 5 օբյեկտ: 1 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հաղորդել է, որ 2023 թ.-ի երկու օրերի ընթացքում ուկրաինական կողմը խոցել է 80-ից ավելի իրանական կամիկաձե-դրոն:

Ուկրաինական կողմը հաղորդում է նաև, որ ռուսական ուժերը հարվածել են Դոնբասի Կրամատորսկի շրջանի Դրուժովկա քաղաքին, որը գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ: Երկու մարդ վիրավորվել է:

Կրամատորսկի շրջանին երեկոյան հասցված հարվածը հայտնվել է ֆրանսիական TMC հեռուստաալիքի եթերում. հաղորդավարի հետ զրույցի ընթացքում թղթակցի մեջքի հետևում ուժգին պայթյուն է որոտացել:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն էլ դեկտեմբերի 3-ի առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը 6 հրթիռ են արձակել ուկրաինական ենթակառուցվածքների ուղղությամբ, իրականացրել են 52 ավիահարված և 77 գնդակոծություն: Գերատեսչությունը նշում է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վրա լիակատար վերահսկողություն սահմանելու համար ռուսական ուժերի հիմնական հարձակողական գործողությունները կենտրոնացած են Բախմուտի ուղղությամբ:

Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 314 օր:

https://twitter.com/Flash_news_ua/status/1610044712215257088?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1610044712215257088%7Ctwgr%5Eedc04b791c3b2926a8721cfbf625be102a5825ac%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.armenpress.am%2Farm%2Fnews%2F1100941.html

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում