Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթների մեկնարկի մասին:
Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 21-ից (բոլորը տեղական ժամանակով).
| Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
| G6 414 | Երեւան
|
20:15 | Մոսկվա | 23:10 | A320 | Շաբաթ |
| G6 415 | Մոսկվա | 00:05 | Երևան | 05:05 | A320 | Կիրակի |
| G6 412 | Երեւան
|
04:10 | Մոսկվա | 07:05 | A320 | Երեքշաբթի/Ուրբաթ |
| G6 413 | Մոսկվա | 08:05 | Երևան | 13:05 | A320 | Երեքշաբթի/Ուրբաթ |
| G6 414 | Երեւան
|
17:00 | Մոսկվա | 19:55 | A320 | Չորեքշաբթի |
| G6 415 | Մոսկվա | 20:45 | Երևան | 01:45 | A320 | Չորեքշաբթի |
«Մոսկվայի Դոմոդեդովոյից եւ Սոչիից հետո դեպի Շերեմետևո նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել դեպի Մոսկվա։ Ինչպես բազմիցս նշել ենք, մեր նպատակն է ավելի հարմարավետ դարձնել մեր ուղեւորների ճամփորդությունը եւ հնարավորինս շատ քաղաքների եւ օդանավակայանների հետ կապել Երեւանը», – ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:










































