Հայաստանն այսօր ռեֆորմացիոն շրջանում է գտնվում, տարբեր ռազմավարություններ են մշակվում, բայց հարց է առաջանում, թե դրանք ինչպես են իրականացվում՝ որքանով են դրանք իրական, որքանով են իմիտացիոն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի և «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի հետ:
Ըստ Իոաննիսյանի՝քաղհասարակության հիմնական գործիքակազմը մնում է հանրային ուշադրություն գրավելը․ «Սահմանադրական բարեփոխումների գործընթացի լեգիտիմության մաս է հանրային ներգրավվածությունը»:
Իոաննիսյանը անդրադառնալով Վարդանյանի րոշ հայտարարություններին, նկատեց․ «Վլադիմիր Վարդանյանը առաջարկել է քաղհասարակությանը ստեղծել կուսակցություն, պետք լինի կստեղծենք: Իշխանության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը չի ուզում տեսախցիկների առջև պատասխանել քաղհասարակությանը: Իշխանությունում կան պարկեշտ գործիչներ, և կան Հրայր Թովմասյանի հոգեզավակներ»: Մասիս Մելքոնյանն էլ նշեց, որ դարեր ի վեր երկրները պայքարել են, որ իշխանությունները ունենան տարբեր թևեր․ «Իրավունքի գերակայությունը խախտված է: Մենք պատրաստ չենք կառավարման այս մոդելին, պետք է իրավական որոշակիություն: Լավագույն լուծումը անցումն էր նախագահական համակարգին, որը նախատեսում էր իշխանության կոպիտ բաժանում: Դատական իշխանությունը ամեն օր ենթարկվում է քաղաքական ասպատակությունների»: