Ամերիկացի դերասան Ջերեմի Ռենները, ով առավել հայտնի է Marvel-ի ֆիլմերում «Բազեի աչք»-ի դերով, Նոր տարվա գիշերը հիվանդանոցում է անցկացրել։ Դերասանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ հունվարի 1-ին վիրավորվել էր՝ Նևադայում գտնվող իր տան բակից ձյունը մաքրելիս։ Առատ ձյան պատճառով Ռեններին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության ինքնաթիռով։
«Ջերեմի Ռենները գտնվում է ծայրահեղ ծանր, բայց կայուն վիճակում, վնասվածքները ստացել է վաղ առավոտյան ձյունը մաքրելիս»,- հայտնել է դերասանի ներկայացուցիչը: