Thursday, 08 06 2023
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Սիմոնյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ
Գլխավոր դատախազի տեղակալն ու մի շարք դատախազներ ազատվել են պաշտոնից, կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Փաշինյանի մեսիջը երկար սպասված էր
Կոտայքում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
09:52
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փարաքար գյուղում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա
Թրաֆիքինգ՝ խաղաղապահների միջնորդությա՞մբ, թե՞ լուռ համաձայնություն
Ինչու է այս տարի ծիրանն էժանացել․ «Հրապարակ»
-
09:15
Երևանը սկսել է անհարմար քաղաք դառնալ․ այս խնդրի շուրջ պետք է մտածել
Շարունակվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցների ատեստավորման գործընթացը. ՀՀ ՊՆ
Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում. «Ժողովուրդ»

Համախմբվենք՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք՝ ի խնդիր Հայաստանի ու Արցախի փրկության. Արամ Ա կաթողիկոսի Ամանորի պատգամը

Մեծի Տանն Կիլիիո Արամ Ա կաթողիկոսն Ամանորի պատգամ է հղել՝ կարևորելով Հայաստանի ու Արցախի փրկության համար համախմբումը։

Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսի պատգամում նշված է. «Տագնապալից պայմաններու մէջ կʼողջունենք Նոր Տարին։ Յուսահատութեամբ ու անորոշութեամբ լեցուն է հայ կեանքը։ Ահաւոր վտանգներով շրջապատուած են Հայաստանն ու Արցախը։

Իրատես հայեացքով դիտենք հայ կեանքը։ Պատմութիւնը ինքզինք կը կրկնէ. Հայաստանը դարձեալ դարձած է կռուախնձոր մեծ ուժերու միջեւ։ Թշնամին պաշարումի ենթարկած է Արցախը։ Ան կը գտնուի նաեւ ինքնիշխան Հայաստանի սահմաններէն ներս՝ վտանգելով Հայաստանի հողային ամբողջականութիւնը։ Նոյն թշնամին կը սպառնայ նման կացութիւններ ստեղծել որեւէ ժամանակ՝ անտեսելով միջազգային օրէնքներն ու մարդասիրական սկզբունքները։ Եւ աւելին, Հայաստանը կը մնայ միշտ ենթակայ աշխարհաքաղաքական շահերու բախումին, ինչպէս նաեւ ռազմական միջոցներով քաղաքական շահեր հետապնդելու ճնշումներու։

Փաստօրէն չունինք իրաւ բարեկամներ։ Առանձին ենք։ Չունինք ազգային ռազմավարութիւն։ Չունինք միացեալ ճակատ՝ ազգին տագնապները միա՛սնաբար դիմագրաւելու։ Միայն զիրար կʼամբաստանենք ու կը մեղադրենք։ Յաղթական Արցախը կորսնցուցած է իր ազատագրեալ հողերուն մեծ մասը ու կը դիմագրաւէ գոյութենական խնդիր։ Հայաստանը եւս ենթակայ է կորսնցնելու իր գերիշխանութիւնը։

Այս անել կացութեան դիմաց ի՞նչ ընել, որո՞ւ վստահիլ։ Պատասխանը յստակ է՝ մեր դարաւոր պատմութեան հարուստ փորձառութեամբ հաստատուած ու մեր բիւրաւոր նահատակներու արիւնով թրծուած.- վստահիլ մեր սեփական ուժին։ Հո՛ս է մեր հզօրութեան կռուանը, մեր փրկութեան միակ ճամբան։ Այլ ընտրանք չունինք։

5-րդ դարուն, մեր պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին, մեր պատմահայրը, Մովսէս Խորենացին դարերէն եկող ու դարերուն գացող յիշեցում մը կատարեց ուղղուած մեր ազգին, ինչպէս նաեւ Հայաստանը շրջապատող կայսրութիւններուն, յայտարարելով՝ թէեւ փոքր ազգ ենք, սակայն «արութեան գործեր»ով լեցուն է մեր կեանքը։ Արդարեւ, մեր ազգը «արութեան գործեր»ով, այլ խօսքով՝ խոր հաւատքով եւ ազգին ու հայրենիքին համար արիւն թափելու ամուր վճռակամութեամբ հզօրացած հայրենիք կերտեց ու պաշտպանեց՝ հակառակ պարտադրուած բաժանումներուն, հալածանքներուն ու ցեղասպանութեան։ Վկա՛յ մեր դարաւոր պատմութիւնը։

Հետեւաբար, արթննա՛նք այլեւս ժողովուրդ հայոց, պատմական Հայաստանէն մնացած կտոր մը հողը եւս կրնայ մեր ձեռքէն երթալ։

Ներկայ ճակատագրական պայմաններուն մէջ, առաւել քան երբեք, հրամայական է ու անմիջական՝ համահայկական իտէալներու ու գերագոյն արժէքներու շուրջ մեր ազգին համախմբումը եւ անոր ազգային յանձնառութեան ամրացումը՝ քաղաքական հեռատեսութեամբ ու մարտունակ դիւանագիտութեամբ շաղախուած։

Այս պահը ազգային ուխտի վերանորոգման նուիրական պահ է։

Լսենք մեր սուրբերուն աղօթքը ու մեր հայրերուն պատգամը, եւ, հաւատարիմ մեր անցեալի ու ներկայի նահատակներու սրբազան կտակին, համախմբուի՛նք. համախմբուինք Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, որպէս մէկ ազգ, ի խնդիր Արցախի փրկութեան ու Հայաստանի անկախութեան պաշտպանութեան։

Այսօր մեր ազգին «արութեան գործ»ը պէտք է ըլլայ միասնականութիւն ամէն բանէ վե՛ր, մեր ողջ ներուժին ու մարդուժին համախմբումով ու հայոց բանակին վերակազմակերպումով։

Նոր Տարուան սեմին, իր երակներուն մէջ հայու արիւն ունեցող հայը ուրիշ մաղթանք չի կրնար կատարել։

Թող Աստուած անսասան պահէ մեր ազգը ու հզօր՝ Հայաստանն ու Արցախը։

Թող Աստուած մեր ժողովուրդին առջեւ բանայ սիրոյ ու համերաշխութեան, արդարութեան ու խաղաղութեան ճամբան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում