Thursday, 16 07 2026
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին

Լաչինի վերաբերյալ Ռուսաստանի անսպասելի մտահոգությունը Արցախի կառավարության որոշումից հետո

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դեկտեմբերի 30-ին տարածել է հայտարարություն, որով մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության համար: «Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին»,- հայտարարում է Զախարովան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ըստ էության հայտարարում է այն, ինչի մասին իրավիճակի վերաբերյալ գնահատականներում պարբերաբար խոսել եւ խոսում է պաշտոնական Երեւանը: Ընդ որում, այդ հայտարարությունները գնահատվում են իբրեւ «հակառուսական քաղաքականության» դրսեւորում: Ստացվում է, որ հակառուսական քաղաքականություն է դրսեւորում նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովա՞ն: Իհարկե դա լուրջ չէ: Իսկ ՌԴ «մտահոգությունը» խոսում է թերեւս այն մասին, որ իրավիճակը բավականին լուրջ է: Բայց, դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը իր մտահոգությամբ «վերջնագիր» է ակնարկում Բաքվին:

Ավելին ՌԴ ԱԳՆ-ն չի էլ հասցեագրում իր մտահոգությունն ու խաղաղապահների հանդեպ քաղաքականությունը: Զախարովան նշում է, թե խաղաղապահների հանդեպ որեւէ հարձակում կամ սադրանք, որոնք վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին: Իսկ դա հանգամանալից ուշադրության արժանի հայտարարություն է, այն իմաստով, որ Զախարովան փաստորեն խոսում է ոչ թե ՌԴ վարկին, հեղինակությանը վնաս հասցնելու մասին, այլ հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այսինքն, ի՞նչ է ստացվում: Բաքուն կամ որեւէ մեկը կարող է սադրանք անել խաղաղապահների նկատմամբ, օրինակ փակել ճանապարհն ու չենթարկվել նրանց, իսկ վնաս կկրի հայ-ադրբեջանական կարգավորումը, ոչ թե Ռուսաստանը:

Ասել կուզի, ՌԴ ԱԳՆ խոսքում, որում պարբերաբար հղումներ են արվում նոյեմբերի 9-ին, բավականին թափանցիկ է իմաստը, որը թերեւս բավարար ուշադրության չի արժանացել ու չի արժանանում Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր: Իսկ խոսքը թերեւս այն մասին է, որ 9-ի փաստաթղթով Ռուսաստանը լուծել ու շարունակում է լուծել մեկ հարց՝ իր այնտեղ գտնվելու, արցախյան գոտում գտնվելու հարցը, այդ թվում Լաչինի միջանցքում: Ըստ էության, ՌԴ ԱԳՆ հայտարարությունն այն մասին է, որ ՌԴ այնտեղ գտնվելու հանգամանքը կասկածի տակ հայտնվելը նշանակում է կասկածի տակ դնել հայ-ադրբեջանական կարգավորումը, այլ կերպ ասած՝ խաղաղությունն ու կայունությունը: Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:

«Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ։ Մենք կողմ ենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի համակողմանի իրականացմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը», ասել է Զախարովան: Այստեղ ուշադրության է արժանի այն, որ Զախարովան հույս է հայտնում, որ կողմերը համաձայնության կգան հանքավայրերի հարցի շուրջ: Այստեղ թերեւս բանալիներից մեկն է, ինչի մասին խոսել էի նախօրեին հրապարակման մեջ: Արցախի կառավարությունը կայացրեց որոշում դադարեցնել Կաշենի հանքի շահագործումը,  եւ դիմել ՄԱԿ-ին՝ միջազգային բնապահպանական փորձաքննության համար: Դա անկասկած քայլ էր, ուղղված Ադրբեջանին, որի հիմքով Բաքուն կարող էր հետ քաշել իր բնապահպաններին:

Բայց, դա տեղի չի ունենում եւ  թերեւս այստեղ է նաեւ ՌԴ մտահոգության մասին հայտնող հայտարարության հիմնական շարժառիթը, այլապես հազիվ թե Մոսկվան տեսներ այդօրինակ հայտարարության անհրաժեշտություն: Ի դեպ հարկ է նկատել, որ Արցախի կառավարության քայլը հաջորդեց Պուտին-Փաշինյան սանկ-պետերբուրգյան զրույցին: Այսինքն, հայկական կողմն արել է փոխզիջումային քայլ, բայց Բաքուն չի բացել ճանապարհը: Միեւնույն ժամանակ պետք է նկատել, որ հենց նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն աջակցություն էր հայտնել Ադրբեջանին, հայտարարելով, թե Լաչինի միջանցքի խնդիրը Հայաստանի անկեղծության փորձությունն է: Այսինքն, Թուրքիան հայտարարում է, թե չի հավատում կատարված քայլին, կամ դա պատրվակ է պարզապես գինն ավելի բարձրացնելու համար: Այսինքն, Թուրքիան ուզում է իր բաժինը, ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, երբ Մոսկվայում եռակողմ 11-ժամյա բանակցությունից հետո հայտարարված հրադադարը չպահպանվեց անգամ երկու ժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում