Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանն ընտանիքի հետ մեկնել է Դուբայ: «Հայրենիքի փրկությունը սկսվում է Դուբայից։
Երեկոյան Բուրջ Խալիֆայի մոտից կմենարկի քայլերթ` ի փրկություն հայրենիքի։ Պայքարն անկասելի է։
Իշխան իբն Ռաշիդ ալ-Մաքթում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Այսօր ընդդիմությունը շրջափակելու է The Dubai Mall-ը։ Մեր պայքարն անկասելի է. hայտնել է ԱԺ նախկին փոխնախագահը, ով ցանկացավ անանուն մնալ»,- նշել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օգնական Միքայել Միքայելյանը։