Tuesday, 23 06 2026
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան

Ինչո՞ւ է Երևանը սպասում Մոսկվային

«Եթե ՌԴ-ն ԼՂ-ում անվտանգություն և կայունություն չի կարողանում ապահովել, ապա պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում նախաձեռնի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ բազմազգ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի», կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչու՞ այդ քննարկումը չպետք է նախաձեռնի կամ չի նախաձեռնում Հայաստանը, ինչո՞ւ է Երևանը սպասում Ռուսաստանի նախաձեռնությանը: Չէ՞ որ Հայաստանը ՄԱԿ ԱԽ նիստի առնչությամբ խոսում էր իր դիվանագիտական հաջողության, որոշները նույնիսկ՝ հաղթանակի մասին: Ըստ այդմ, ինչո՞ւ չզարգացնել այն և չդնել ՌԴ խաղաղապահ մանդատը ՄԱԿ ԱԽ «կնիքով» օժտելու հարց, կամ ՄԱԿ ԱԽ մանդատով սահմանվող բազմազգ ուժերի հարց:

Ինչո՞ւ է Երևանը սպասում Մոսկվային, եթե մի կողմից չի ապահովվում Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժի վերականգնումը, մյուս կողմից ՌԴ-ն այդ հարցում չի դիմում միջազգային օգնության: Թե՞ չկա այդպիսի օգնության հեռանկար, ու դա է նաև պատճառը, որ թե ՌԴ-ն, թե Հայաստանը այդ հարցը գոնե առայժմ չեն բարձրացնում ՄԱԿ ԱԽ առաջ: Ռուսաստանն ինքը թերևս դեմ չի լինի, եթե իր խաղաղապահությունը ստանա ՄԱԿ ԱԽ «կնիք»: Իսկ ՄԱԿ ԱԽ անդամները դրան կո՞ղմ են: Առանձին հարց է դրա հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը, էլ չասած Ադրբեջանի մասին: Սակայն, նախ առանցքայինն իհարկե ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամների, մասնավորապես ԱՄՆ ու Բրիտանիայի դիրքորոշումը, որովհետև Ֆրանսիան կարծես թե պարբերաբար հղում է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրին և առնվազն պատրաստ կլինի այդ հարցում պայմանավորվածություններ ունենալ ՌԴ հետ, հատկապես նկատի ունենալով նաև այն մոտեցումները, որ այդ երկրի նախագահը արտահայտում է Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետության համատեքստում ՌԴ դերի առնչությամբ:

Անկասկած է սակայն, որ միայն Ֆրանսիան բավարար չէ այդ օրակարգերն առաջ մղելու և սպասարկելու համար: Միևնույն ժամանակ, առանցքային է Թուրքիայի և Իրանի դիրքորոշումը, որոնք ՄԱԿ ԱԽ անդամ չեն, սակայն ունեն ռեգիոնալ էական դերակատարում: Այլ կերպ ասած, հասկանալի է, որ, եթե Ռուսաստանն անգամ բարձրաձայնի այդ հարցը, այն ՄԱԿ ԱԽ-ում չի ունենալու համարժեք արձաագանք և օպերատիվություն, չի ունենալու մշտական անդամների կոնսենսուս: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչու՞ է Հայաստանի վարչապետը առաջ քաշում մի հարցադրում, որի հետագա առաջմղման ճանապարհը բավականին անհարթ է՝ մեղմ ասած: Արդյո՞ք Երևանը փորձում է շոշափել Մոսկվայի և ՄԱԿ ԱԽ մյուս անդամների տրամադրությունն ու վերաբերմունքը այդ հարցին, թե՞ պարզապես հնչեցնում է հայտարարություններ, որոնք միտված են իրապես փակուղային վիճակում ապահովել գոնե ներքին այնպիսի հասարակական տրամադրվածություն, որում իշխանությունը կապահովի իր դիրքերի աներերություն:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում