Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Հորդանանը պատրաստ է հակամարտության, եթե Իսրայելը փոխի Երուսաղեմի սրբավայրերի կարգավիճակը. Աբդալլահ II

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հակամարտության, եթե Իսրայելի նոր կառավարության անդամները ձգտեն փոխել Երուսաղեմի սրբավայրերի կարգավիճակը: Այս մասին Աբդալլահ II-ը հայտնել է CNN հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում:

Հորդանանի թագավորը հայտարարել է, որ իր երկրում ,մտահոգությունե կա այն հարցի շուրջ, որ Իսրայելում որոշ մարդիկ փորձում են փոփոխություններ մտցնել Արևելյան Երուսաղեմում Հորդանանի խնամակալության տակ գտնվող մուսուլմանական և քրիստոնեական սրբավայրերի հարցում:

«Եթե նրանք ցանկանում են հակամարտության մեջ մտնել մեզ հետ, մենք միանգամայն պատրաստ ենք: Ես միշտ ցանկանում եմ հավատալ, որ բաժակը կիսով չափ լիքն է, բայց մենք ունենք հստակ կարմիր գծեր… Եվ եթե մարդիկ ցանկանան հատել այդ կարմիր գծերը, մենք դրանով կզբաղվենք», – ասել է Հորդանանի թագավորը։

Պաղեստինաիսրայելական հակամարտության հնարավոր սրման, ինչպես նաև արաբ հարևանների և արևմտյան դաշնակիցների հետ Իսրայելի ապագա հարաբերությունների առնչությամբ մտահոգություններն ի հայտ են եկել այն պատճառով, որ այսօր Իսրայելում տեղի է ունենալու Բենյամին Նեթանյահուի կառավարության երդմնակալությունը: Բենյամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարության մեջ ընգրկված են ծայրահեղ աջ հայացքների տեր գործիչներ:

Աբդալլահ II-ը նշել է, որ շատ մտահոգված է պաղեստինական «հերթական ապստամբության» առնչությամբ:

«Եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի օրենքի և կարգուկանոնի լիակատար խախտում, որից օգուտ չեն ստանա ո՛չ իսրայելցիները, ո՛չ պաղեստինցիները», – ասել է Հորդանանի թագավորը:

Իսրայելը Հորդանանից նվաճել է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի պատերազմում, բայց 1994 թ.-ին կողմերը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի Իսրայելը ճանաչում է Ամմանի հատուկ դերը քաղաքի սրբավայրերում: Հորդանանի Հաշեմիտների արքայատոհմը 1924 թ.-ից ի վեր հանդիսանում է Երուսաղեմի սրբավայրերի խնամակալը և իրեն համարում է քաղաքի մուսուլմանների ու քրիստոնյաների կրոնական իրավունքների երաշխավոր:

Սակայն վերջերս Հորդանանը հաճախ է մեղադրում Իսրայելին համաձայնագիրը խախտելու մեջ: Իրավիճակն առավել սուր է ալ-Աքսա մզկիթի շուրջ, որը գտնվում է Արևելյան Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարաց լեռան վրա: Այն իսլամի երրորդ սրբավայրն է: Այն նաև սրբազան վայր է հուդայականների համար: Իսրայելի աջ քաղաքական գործիչները հաճախ հայտարարում են, որ հրեաները նույնպես պետք է այնտեղ աղոթելու իրավունք ունենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում