Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը հանգիստ է, բայց կա գրիպի բռնկում։
«Բավական ակտիվացում ենք տեսնում, խրոնիկ հիվանդություններով մարդկանց ու մինչև 12 տարեկան երեխաներին հորդորում եմ անպայման պատվաստվել գրիպի դեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ այս տարի շրջանառվում է H1N1 տիպը, որը բավական վտանգավոր է.
«Մեր կողմից օգտագործվող եվրոպական արտադրության պատվաստանյութնիր մեջ ներառում է նաև H1N1 շտամի հակամարմիններ»,-հավելեց նա:










































