«Առաջին լրատվական»ը- քիչ առաջ կապվեց ԼՂՀ Մարտակերտի «Եղնիկներ» զորամասում գտնվող ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ, ով հաստատեց, որ օգոստոսի 26-ին զորամասում տեղի ունեցած Աղասի Աբրահամյանի սպանությունը բացահայտված է: Առաջիկա 1-2 օրերի ընթացքում կլինի պաշտոնական հայտարարություն: Փոխնախարարի խոսքով, այս պահին ճշտվում է ձերբակալվածների մեղավորության չափը և չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նոր ձերբակալություններ:
Հիշեցնենք, որ 9 ամիս առաջ ԼՂՀ «Եղնիկներ» զորամաս զորակոչված զինծառայող Աղասի Աբրահամյանը օգոստոսի 26-ին դաժանաբար սպանվել է:








































