Այսօր «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սահանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:










































