Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

ՀՀ-ն պետք է մտահոգվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան գործակցությամբ, Անկարայի ազդեցությունը Թբիլիսիի վրա մեծ է

Դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպում էր ունեցել թուրք պաշտոնակցի հետ:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, նշվել է այդ ուղղությամբ գործունեության հետագա ընդլայնման կարևորությունը։

«Նախարարները համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ և ամրապնդվել», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները թուրքական Կայսերի քաղաք են ժամանել եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով։

«Կողմերը կքննարկեն տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև եռակողմ ձևաչափով համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները», – ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը գտնում է, որ որքան էլ համագործակցության ձևաչափը եռակողմ է և այնտեղ ներգրավված է նաև Վրաստանը, Հայաստանը մտահոգվելու առիթ ունի. «Պետք է նկատի ունենալ, որ Վրաստանն  ամբողջախպես անկախ չի գործում, ունի մի շարք պարտավորություններ Թուրքիայի առաջ։ Ժամանակին թույլ է տվել, որ թուրքերը ներթափանցեն իրենց երկիր ու հսկայական ներդրումներ կատարեն։ Չի կարող պոկվել Թուրքիայից, դա այդքան էլ հեշտ չէ։ Եթե պոկվելու լինի, Թուրքիան կներկայացնի Բաթումիի հանդեպ իր հավակնությունները, այդ խաղաքարտը մեջտեղ կբերի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հիշյալ համագործակցությունն էլ կարող է մեր դեմ լինել.«Բայց այստեղ մեր դեմ լինել-չլինելն էլ էական չէ, որովհետև մենք ո՛չ ինքնիշխանություն ունենք, ո՛չ էլ անկախություն։ Պուտինն էլ մի քանի օր առաջ  նորից Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Ամեն անգամ մեր գլխին ինչ-որ փորձանք բերելուց առաջ Ալիևի հետ է խոսում։ Ալիևն էլ երևի թե ճշգրտում է՝ հարձակվի, թե ոչ։ Օրերս ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Զասը մի հայտարարություն արեց, որ  իրենք Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս չեն մեղի։ Իբր Հայաստանը կոտորվել է ՀԱՊԿ անդամ մնալով, իրենք էլ դուրս չեն մղում։ Նա նորմալ պատասխան չի ստանում իր լկտիությունների դիմաց։ Մեզ համար հեշտ է խոսել, մենք չենք վարչապետը։ Եթե Պուտինին շատ հակադրվենք՝ Հայաստանի գլխին նոր փորձանք կգա, այնուամենայնիվ վարչապետն է պատասխանատու, ոչ թե մենք։ Հետևաբար մեր վիճակը շատ անմխիթար է, նույնիսկ չենք կարողանում գերիներին հետ բերել։ Ասում են՝ քաղաքականությունը բարոյականություն չունի, բայց ոչ՝ ունի, եթե քաղաքականություն վարող պետության ղեկավարները բարոյական են։ Պատկերացրեք մի նախագահ զորակոչ է հայտարարում, իսկ զինվորները գնում են զենքը  շպրտում են Ուկրաինայում, Պուտինին էլ բացականչություններով հայհոյում։ Նա ամաչելու տեղ էլ չունի, նրան արդեն ԱՄՆ նախագահն, ի լուր աշխարհի, մսագործ տականք է անվանել»։

Չաքրյանի դիտարկմամբ՝ Թուրքիան  այժմ նման հանդիպումներով մեծ տերություններին ազդանշան է հաղորդում, թե ինքը քաղաքականապես ներկա է Հարավային Կովկասում.«Նմանատիպ հանդիպումներն էլ այդ ներկայությունը վերստին ապացուցելու փորձեր են։ Թուրքիան, սակայն, չի կարող Հարավային Կովկասում վճռորոշ դերակատարություն ստանձնել, որովհետև այնտեղ մրցակցություն է՝ հանուն ազդեցության։ Բայց իրական մրցակցությունը Ռուսաստանի ու արևմուտքի միջև է։ Թուրքիան այնտեղ առանցքային դեր ունենալ չի կարող»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում