Monday, 13 07 2026
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի կոչը պաշտոնյաներին. Իսկ Երևանին գուցե արժե դիտարկե՞լ մի հեռանկար

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը հայտարարել է, որ իշխանություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում ոչ միայն իր երկրի, այլ նույնիսկ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաներին, կոչ է անում ամեն ինչ անել Ղարաբաղի հայերի ճակատագիրը բանակցության սեղան վերադարձնելու համար: Ջոնե Էվանսը Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր 2004-06 թվականներին, երբ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հրամանագրով հետ կանչվեց: Ըստ տեղեկությունների, դրա պատճառն այն էր, որ Էվանսը ինչ որ շրջանակում խոսել էր հօգուտ հայերի ցեղասպանության ճանաչման, ինչը այդ ժամանակ համահունչ չէր ԱՄՆ քաղաքականությանը:

Հետագայում թերևս Վաշինգտոնը պաշտոնապես անուղղակի «հաստատեց» այդ վարկածը, քանի որ Էվանսը պարգևատրվել էր ԱՄՆ դիվանագիտական ավանդույթի մեջ գոյություն ունեցող՝ «Կառուցողական անհամաձայնության» մեդալով: Այժմ Ջոն Էվանսը արտահայտում է Հայաստանի, Արցախի անվտանգությունից ու շահերից բխող «կառուցողական համաձայնության» միտք՝ Արցախի հայության ճակատագիրը վերադարձնել բանակցության սեղան:

Թե որքանով է այդ դիրքորոշումը համաձայնության հարաբերակցության մեջ ԱՄՆ պաշտոնական քաղաքականության հետ, սա առանձին հարց է, քննարկման ենթակա, որովհետև պաշտոնական քաղաքականության համատեքստում կարծես թե ԱՄՆ մոտեցումը այլ է և Վաշինգտոնը դիտարկում է Հայաստան-Ադրբեջան առանձին երկխոսություն և Ստեփանակերտ-Բաքու առանձին շփում, թեև այդ դեպքում էլ հարց է, թե ինչ տրամաբանությամբ և կարգավիճակներով: Դա թողնենք, այս պահին, վերադառնալով Էվանսի հայտարարության շրջանակ և դրանից բխող մի հնարավորության, որ թերևս արժե դիտարկել: Օրերս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքն էր հայտարարել, որ միջնորդական նախաձեռնություն ցուցաբերող Արևմուտքը պետք է պատասխանատու լինի այդ նախաձեռնության հետևողականության համար, այդ կերպ նաև իրադրության կայունության:

Էվանսն իհարկե չի զբաղվել արցախյան հակամարտությամբ, ի տարբերություն Ուորլիքի, սակայն անկասկած է, որ նա ռեգիոնալ իրողություններին ոչ պակաս քաջածանոթ ու փորձառու դիվանագետ է: Ջեյմս Ոււորլիքի հայտարարությունից հետո առիթ ունեցա անդրադառնալ և խոսել այն մասին, որ Երևանին արժե գուցե դիտարկել, պայմանական իմաստով՝ «նախկին դիվանագետների» մի յուրօրինակ ակումբի ձևավորման հնարավորություն, լինեն նրանք ամերիկացի, ռուսաստանցի, ֆրանսիացի, թե եվրոպական այլ երկրներից, որոնք փորձառու են թե ղարաբաղյան հակամարտության, թե կովկասյան ռեգիոնալ հարցերի համատեքստում և արտահայտում են մոտեցումներ, ու պարբերաբար նաև բարձրաձայնում դրանք, որոնք համահունչ են Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերին և օրակարգերին: Շփոթություն և թյուրընկալում չառաջացնելու համար հարկ է ընդգծել, որ խոսքը հայամետների ակումբի մասին չէ, և պետք չէ ընկալումը հասցնել այդօրինակ պարզունակության: Խոսքը մի հարթակի մասին է, որտեղ շոշափվող մոտեցումները պատկերանում են ռեգիոնալ այնպիսի հեռանկարների համատեքստում, որոնք առավել համահունչ են Հայաստանի և Արցախի անվտանգության ճարտարապետության հեռանկարների և համադրելի են Հայաստանի առաջ քաշած օրակարգային մոտեցումների հետ, ու կարող են լինել ռեգիոնալ քննարկումների օգտակար «խթանիչ», օժանդակ գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում