Sunday, 01 10 2023
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ
15:45
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ

«Երբ չգիտեք՝ ինչպես վարվեք, առաջարկում եմ օրենքով շարժվել»․ Շիրակի մարզպետ

Այսօր Շիրակի մարզի տարեվերջյան խորհրդի նիստն անցկացվել է ընդարձակ կազմով՝ մասնակցությամբ մարզային իշխանության, համայնքների, ուժային կառույցների, մարզպետարանի ենթակայության հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների, ԶԼՄ ներկայացուցիչների։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է՝ ինչու են մեծաթիվ պաշտոնյաներ և իրենց ոլորտներում տարբեր պատասխանատուներ հրավիրված։

«Տարեվերջյան նիստն ընդարձակ կազմով ենք անցկացնում, որովհետև մարզում առկա խնդիրների մասին պետք է խոսել բաց, առավել ևս՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և հանրության առաջ։ Ես կարծում եմ, որ պետական և հանրային ցանկացած գործիչ իր գործելակերպում պետք է լինի թափանցիկ, հաշվետու, և նրա գործունեությունը բացառապես պետք է հիմնված լինի օրինականության վրա։ Մոտեցումներում խստությունն ինքնանպատակ չէ, պարզապես պետք է արձանագրվի, որ օրինականությունն առավել է ամեն ինչից։ Ցավոք, հաճախ կան դեպքեր, երբ պաշտոնյաներն ունենում են կաշկանդվածություն՝ գործելակերպի կամ մոտեցումների։ Երբ չգիտեք՝ ինչպես վարվեք, առաջարկում եմ օրենքով շարժվել։

Մենք շարունակելու ենք պահել մեր որդեգրած քաղաքականությունը՝ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Թեև մեզանից շատերը կարծում են, որ կոռուպցիան կաշառք տալ կամ ստանալն է, բայց շահերի բախումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, հովանավորչությունը և այլ արատավոր երևույթները նույնպես կոռուպցիայի դրսևորումներ են: Ցանկացած դեպքում, երբ որ դա կնկատվի, կլինեն հստակ քրեաիրավական հետևանքներ»,- մանրամասնել է մարզպետը։

Փաստվել է, որ մարզպետարանը հրապարակային է եղել մարզպետի բոլոր որոշումների հրապարակման առումով։ Տարեսկզբից մինչ օրս Շիրակի մարզպետն ընդունել է 675 որոշում, նախորդ տարի դրանց թիվը 451 է եղել։ Մարզպետի համապատասխան որոշումներով ֆինանսական օգնություն է տրամադրվել 998 քաղաքացու, մինչև տարեվերջ նրանց թիվն ավելանալու է։ Մարզպետն ասաց՝ այս հարցում ևս մոտեցում է փոխվել։

«Մինչ իմ մարզպետ նշանակվելը դրամական աջակցություններն ու ֆինանսական հատկացումները որևէ կերպ չեն կանոնակարգվել։ Այժմ հստակեցված են չափորոշիչները, թե ում որքան, ինչպես և ինչու է տրամադրվում գումարը։ Նաև հստակեցվել են դիմելու ժամկետները։ 6 մասից շուտ այլևս դիմել չեն կարող, ինչը բերել է դիմումների նվազման։ Ես միշտ նշել եմ՝ ՀՀ քաղաքացուց անքակտելի է նրա արժանապատվությունը։ Կներեք, բայց քաղաքացուն 10 հազար դրամ տալը նվաստացուցիչ է։ Մենք ունենք սահմանված սանդղակներ ու չափորոշիչներ»,- ասել է Բաղդասարյանը։

Մարզպետը նաև կարևոր մեկ հանգամանք է ընդգծել. յուրաքանչյուր նիստից 1-2 օր առաջ մարզպետի որոշմամբ նոր հանձնաժողով է ձևավորվում։ Արդյունքում՝ սուբյեկտիվ մոտեցումները այս հարցում բացառվում են։

«Հետևողական և աչալուրջ աշխատանքը մեր յուրաքանչյուրի պարտականությունն է՝ անկախ նրանից՝ պետական, հանրային ինչ պաշտոն եք զբաղեցնում, և դրա կարևոր ցուցիչը քաղաքացու գոհունակությունն է։ Եթե մեր երկրի քաղաքացին գոհ է մեզանից, ուրեմն մենք լավ ենք աշխատում, հակառակը չի կարող լինել։ Մոտեցումներն ու ձեռագիրը շարունակում է մնալ նույնը»,- ընդգծել է նա:

Կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրեններին Բաղդասարյանը հորդորել է լինել զգոն, աշխատանքում՝ առավել պարտաճանաչ։

«Քաղաքացիների հետ շփման ընթացքում բազմաթիվ ահազանգեր ենք ստանում առավելապես բուժհաստատություններում սպասարկման որակի վերաբերյալ, դժգոհություններ կան նաև ուռճացված հաստիքացուցակների հետ կապված։ Ես խնդրում եմ, որ դուք առավել ուշադիր լինեք սպասարկման որակի պատշաճ կազմակերպման վրա։ Նշեմ, որ դպրոցներում նույնպես ունենք բազմաթիվ խնդիրներ, հաստիքացուցակներում առկա են անհասկանալի հաստիքներ, և լիահույս եմ, որ 2023 թվականին, իմ մոտեցումներին համապատասխան, հաստիքացուցակները կվերանայվեն»,- ասել է Բաղդասարյանը։

Մարզպետը նաև հայտարարել է, որ հավելավճարներն ու պարգևավճարները ինքնանպատակ չեն, և դրանք տրվում են, երբ իրականացվում է պատշաճ աշխատանք՝ որպես խրախուսանք։ Մինչ տարեվերջ այս հարցում փոփոխություններ չեն լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում