
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մայրաքաղաքի ջերմամատակարարման համակարգի աշխատանքն այսօրվանից ամբողջությամբ վերականգնված է։
«Մայրաքաղաքի ջերմամատակարարման համակարգի աշխատանքը լիովին վերականգնվել է:
Ջերմամատակարարման բոլոր աղբյուրներն աշխատում են բնականոն ռեժիմով: Օրվա ընթացքում կոմունալ ծառայությունները կաշխատեն առանձին տներում, որտեղ կարող են առաջանալ ջերմության հետ կապված տեղային խնդիրներ»,- գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում։