Wednesday, 15 07 2026
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն Իրանի սահմանին ուժի ցուցադրում է, բայց Թեհրանը «Զանգեզուրի միջանցք» թույլ չի տա

Ադրբեջանն ու Թուրքիան խոշոր զորավարժություններ են անցկացնում տարբեր տիպի զորքերի մասնակցությամբ։ Զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերը, հատուկ նշանակության ջոկատները, ինժեներական զորքերը, հրթիռային և հրետանային զորքերի ստորաբաժանումները։ Զորավարժությունների մասշտաբները և ներգրավված զորքերի լայն կազմն ակնհայտորեն դրանք տեղափոխում են այլ հարթություն։

Զորավարժությունն ընդգրկում է Բաքվի տարածքը և Իրանի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքները և հստակ ուղերձ է Իրանին։

Իր ելույթներից մեկում Ալիևն ասել է. «… Տարվա ընթացքում մենք Թուրքիայի հետ պարբերաբար անցկացրել ենք 10-ից ավելի համատեղ զորավարժություններ։ Դրանք կազմակերպվել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում… Նրանք, ովքեր խորամանկ ծրագրեր ունեն Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ, թող իմանան, որ թուրքական բանակը մենակ չէ, մեր բանակն էլ է այնտեղ։ Մեր բանակը մենակ չէ, թուրքական բանակը կանգնած է մոտակայքում…»:

Կարող ենք ենթադրել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը գնալով զարգանում է, թուրքական միացյալ բանակի նշանաբանն  էլ արդեն իրականություն է, որը պատրաստ է կռվել տարածաշրջանում ցանկացածի դեմ։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  երկու պետություններն իրար աջակցում են և եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, ըստ մեր զրուցակցի, Պուտինը Ադրբեջանն էլ «կուլ կտար», այնպես, ինչպես Հայաստանը. «Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին պետք է նաև Իրանի հարցում, որովհետև Թուրքիայի աջակցությունը վայելելով՝ Իրանի վրա հոխորտալն ավելի հեշտ կլինի։ Այդ բոլոր զորավարժությունները ոչ այնքան մեր դեմ են, որքան Մոսկվային ազդանշան են հաղորդում, որ Ադրբեջանը միայնակ չէ, Իրանին էլ զգուշացնում են՝ տեսեք Թուրքիան մեր կողքին է։ Իսկ Հայաստանն ի՞նչ կարող է անել որ՝ մանավանդ ունենալով այնպիսի դաշնակից, ինչպիսին հայատյացության անասնական բնազդով տառապող Պուտինը։ Մինչև հիմա նա չի հրաժարվում իր կեղտոտ նկրտումներից՝ ՀՀ իշխանություններին ու հայ ժողովրդին իրենից կախվածության մեջ պահելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ Իրանը տարածաշրջանում որպես քաղաքական ուժ ավելի ազդեցիկ է, ավելի մեծ հեղինակություն ունի ու բավականին ինքնուրույն է՝ ի տարբերություն Թուրքիայի. «Դրա համար էլ Էրդողանը մեկ Պուտինին է քծնում, այնտեղ արձագանք ստանում, մեկ էլ Միացյալ Նահանգներին, բայց իրեն այնտեղ երես չեն տալիս։ Իրանը սառնասիրտ քաղաքականություն է վարում, Իսլամական հեղափոխությունից ի վեր սրան-նրան քծնելու խնդիր իր առջև չի դրել։ Որքան ես եմ հետևել՝ չի սիրաշահել ոիրևէ մեկին»,-նկատեց նա։

Չաքրյանն ասաց՝ եթե Իրանն ասում է, որ իրենք թույլ չեն տալու «Զանգեզուրի միջանցք»-ի բացում, չեն թողնելու, որ Ադրբեջանը գնա նման քայլի՝ ուրեմն թույլ չի տա. «Իրանը  լուրջ պետություն է, չի կարող մի բան հայտարարել, հետո չանել։ Տեղից էլ միջազգային մեկուսացման մեջ է, տարածաշրջանում ամբողջությամբ կհեղինակազրկվի։ Հենց այնպես նման բան չէին հայտարարի, հավանաբար հաշվարկած կլինեին։ Պատկերացրեք՝ Իրանում 20 միլիոնից ավել էլ ադրբեջանցի կա, իրենք էլ կոգևորվեն։ Այսինքն՝ միայն արտաքին անվտանգության խնդիր չէ, նաև ներքին անվտանգության խնդիր է։ Եթե հոխորտա ու չանի, հետքայլ կատարի՝ կնշանակի թույլ տալ Ադրբեջանին լկստվել, Իրանում բնակվող ադրբեջանցիներին էլ ոգևորել։ Բնականաբար այդ հանգամանքները հաշվի առած կլինեն»։

Մեր զրուցակիցը նշեց՝  Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող ստիպել Իրանին համաձայնել «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ Կրեմլը կարող է. «Մեզ համար վտանգավորը ոչ այնքան մեր ոխերիմ թշնամի Թուրքիան ու Ադրբեջանն է, այլ մեր ռազմավարական դաշնակից Պուտինը, Մոսկվան ու հայատյացության որջ Կրեմլը»։

Չաքրյանը կարծում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ընդամենը ուժի ցուցադրում է, Ադրբեջանն Իրանին պատերազմ չի հայտարարելու. «Թուրքիան էլ չի կարող նման բան անել, նրանք Հյուսիսային Սիրիայի քրդերը չեն։Ասում էին մի գիշեր հանկարծակի կգան, մեկ տարի անցավ, դեռ պետք է գնան։ Այն տարածքի վրա, որ հավակնում են ոչնչացնել քրդական ուժերին՝  այնտեղ արգելված է թուրքական ռազմաօդային ուժերի թռիչքները»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում