Քրդական NNS Roj լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի պահակազորը իր բոլոր ուժերով պատրաստվում է գրոհել քուրդ զինյալների ապաստան հանդիսացող Ղանդիլ լեռների վրա:
Կայքի փոխանցմամբ, Իրանի պահակազորի զինյալները տեղակայվել են երկրի արևմտյան շրջաններում գտնվող «Թուլետու», «Զելլի», «Բերդե Նազե» սահմանակետերում, որտեղից պատրաստվում են գրողել Ղանդիլ լեռները: Կայքը նաև ավելացնում է, որ համախմբված պահակազորի ուժերը ունեն ծանր հրետանի և ավելի քան 200 ռազմական ինքնաշարժեր:
Այդ առիթով քրդական Roj հեռուստաընկերությունն էլ, վկայակոչելով քրդական PJAK խմբակցության ղեկավարներին, հայտարարել է, որ PJAK-ի մարտիկներն էլ մարտական վիճակում են գտնվում և պատրաստ են դիմակայել ցանկացած արտակարգ իրավիճակների:







































