Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ միասին, ընդունել են Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և համատեղ աշխատանքները` միջազգային և դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
Վերահաստատել են միասնականությունը` համատեղ ուժերով շարունակելու պայքարը: