ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարի Լաչինի միջանցքի փակման առիթով հայտարության վերաբերյալ։
«ՄԱԿ-ի խոսնակի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի անունից Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին հիասթափեցնող է և անընդունելի։ Նրա լղոզված ձեւակերպումը մեղսակցություն է այն հանցագործությանը, որը Ադրբեջանը կատարում է Արցախի ժողովրդի դեմ։ Անտոնիո Գուտերեշը պետք է անձամբ շտկի դա անմիջապես։
Արցախում հումանիտար աղետ է հասունանում, բայց ՄԱԿ-ի խոսնակը կողմերին կո՞չ է անում։ Գրոտեսկ։ Հայտարարեք. Ադրբեջանը փակել է ճանապարհը և անջատել գազը։ Հիշեք ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որը զղջում էր Ռուանդայում ուշացած գործողությունների համար: Ես պնդում եմ ՄԱԿ-ի դաշտային ներկայությունը Արցախում»:










































