Ադրբեջանցիները սեպտեմբերից չափում են կարմիր գծերն ու համբերության չափը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ալիևը հասկացավ, որոշ երկրներ իր պատկերացրած լուծումը չեն ընդունում, սկսեց այս կրկեսը․ «Էկոկրկեսի մասնակիցների ամեն հինգերորդը կապ ունի «Գորշ գայերի» ու Բաքվի իշխանության լափամանի հետ: Ալիևի հնարքը չանցավ, բայց ստուգեցին: Ռուսական կողմը թատերականացված իր անճարությունն է ցույց տալիս: Ռուսաստանը հոնքը հանելու փոխարեն աչքն է հանում»:
Ըստ քաղաքագետի՝Ադրբեջանը ասում է՝ կամ տալիս եք Զանգեզուրի միջանցքը, կամ Լաչինի միջանցքը իր կարգավիճակը կկորցնի․ «Ադրբեջանը տեսնելով թատերական ներկայացումը էֆեկտ չի տալիս, գազն անջատեցին:Ռուսաստանը Հրվ․ Կովկասից գնում է, միայն Հայաստանի վրա վերահսկողության համար 3-4 երկիր հերթ է կանգնել»:








































